«Պարոն Պուտին, մեր համբերությունը չափ ունի․․.» Ռայիսին վերջնաժամկետ տվեց Պուտինի

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով`

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվում` բարձր տեխնոլոգիական ոլորտներում`

Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են`

«Զարգանում են միջտարածաշրջանային կապերը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ընդ որում` բազմաթիվ կետերով մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես դիվանագետներն են ասում, համընկնում են»,- հայտարարել է Պուտինը`

Կողմերն արձանագրել են, որ ավարտվում են մեծ պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, որը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակ կտեղափոխի`

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ`

Իրանի նախագահն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին`

Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է`

Եվ հավելել, որ Իրանի համբերությունը անսահման չէ