ArmDaily.am-ը գրում է․ Ըստ կայքի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 27-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել․․․
Մեր աղբյուրի փոխանցմամբ ինքնասպանություն գործած 41-ամյա տղամարդը նախորդ օրը հերթական անգամ վիճել է կնոջ հետ, վերջինս երեխաներ հետ հեռացել է տնից․․․
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց․․․
«Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից hաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի՝ Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ.ծնված տղամարդու «Կենսաբանական մահ․․․
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն․․․
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․․․ Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»։