40 օրական երեխան մահացել է, քանի որ մայրը կերակրել է բանանով. Մանրամասներ

mamul.am-ը գրում է.

Շատ ծնողներ անգամ չգիտեն էլ, որ մինչև 6 ամսական երեխային մայրական կաթից կամ հատուկ կերակրախառնուրդներից բացի ուրիշ ոչինչ չի կարելի տալ…

Վերջերս մայրացած 27-ամյա Յունի Սարին նրանց թվին է պատկանում…

Ջակարտայում ապրող կինը զույգ երեխաներ է ունեցել՝ տղա և աղջիկ…

Սակայն երջանկությունը երկար չի տևել…

Նրանց աղջիկը, որ հազիվ 40 օրական էր, մահացել է, քանի որ մայրը որոշել է նրան բանան ուտեցնել…

Բանանի կտորն ընկել է շնչափողն ու շնչահեղձ արել երեխային…

Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը…

Մայրը հայտարարել է, թե դա էր իր աղջկա ճակատագիրը, քանի որ ինքը որդուն էլ բանանով է կերակրել, և նրա հետ ոչինչ չի եղել…

Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մորն ու 34-ամյա հորը…

Պարզվել է, որ նրանք տեղյակ չեն եղել, որ չի կարելի այլ սնունդ տալ մինչև կես տարեկան երեխաներին…

Նրանք մեղադրվում են անփութության, հանցավոր անհոգութան և ծնողական պարտականությունները չկատարելու համար…