Հшրվшծ գոտկատեղից ներքև։ ՌԴ ԱԳՆ-ն ծшղրել է Հшյшuտшնին․ Սա պարզապես խшյտшռակություն է

Lragir.am-ը գրել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ՝

ՌԴ ԱԳՆ նշում է, որ փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։ Եվ այստեղից էլ սկսում է ծաղրի ու սպառնալիքների շղթան, ինչը հատկապես անթաքույց է դարձել`

Մոսկվայի պլանավորմամբ ու մասնակցությամբ Հայաստանի դեմ 2020-ի արշավի իրողություններով։ Նշենք հատկանշական ձեւակերպումները, որոնք այս ֆոնին այլ կերպ, քան ծաղր ու սպառնալիք, դժվար է որակել՝

«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին»՝

«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում՝

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումն է՝

Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը»՝

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը աշխարհքաղաքական անխուսափելի նահանջից առաջ հետեւողականորեն իրականացնելու է Արցախը թուրքերին հանձնելու, ՀՀ տարածքը միջանցքներով մասնատելու եւ Հայաստանի որոշ տարածքների հանդեպ ՀՀ իրավազորությունը սահմանափակելու քաղաքականությունը՝

Մոսկվան դեռ 2016-ին ցուցադրաբար հրաժարվեց ՀՀ հետ պայմանագրային բազայի գործարկումից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրից՝

Ավելի ճիշտ, բացահայտեց դրանց իրական նպատակը, այն է՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգային, տնտեսական եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացիայի ու զարգացման բացառումը, ՀՀ մեկուսացումն ու շրջափակումը ՀՀ անկախ պետականության վերացման նպատակակետով։ Այն, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ