Ֆրшնսիшյի վերջին զգпւշшցпւմը՝ բшցեք Հшդրпւթն пւ Շпւշին. Մшկրпնի զшնգը

Lragir.am-ը գրել է՝

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը եւ իբրև Մինսկի խմբի համանախագահ միակողմանի ճանաչումը չի համարում արդյունավետ ճանապարհ`

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւին, որով կառավարությանն առաջարկվում է քննարկել Արցախի անկախության ճանաչումը`

Գործադիր իշխանությունը փաստորեն անհամաձայնություն է հայտնում Սենատին: Ինչ է դա, հակասությու՞ն, թե՞ ներդաշնակ քաղաքականություն օրենսդիր-գործադիր ձեւաչափով, ինչի միջոցով էլ Փարիզն առաջին զգուշացումն է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի առնչությամբ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ներկայում առաջնայինը հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց վերադարձի խնդիրն է՝

Ֆրանսիան դնում է Շուշիի և Հադրութի խնդիրը, որովհետեւ տեղահանվածների վերադարձի առումով ադրբեջանական շահերը կարծես թե նոյեմբերի 9-ի համաձայնագրում արտացոլված են հստակ՝

Բացակայում են հայկական շահերը, առաջին հերթին հենց Հադրութի շրջանի և Շուշիի առումով, որոնք հայտնվել են օկուպացիայի ներքո և չեն հայտնվել եռակողմ համաձայնագրում`

Նոյեմբերի 10-ին Փարիզը հայտարարեց, որ համաձայնագրում պետք է արտացոլվի նաեւ հայկական շահը: Այսինքն, Ֆրանսիան նոյեմբերի 10-ին ազդարարեց հայկական շահի բացակայությունը՝

Այդ արձանագրումով Փարիզն անշուշտ փորձում է լուծել գործընթաց իր վերադարձի հարցը: Բայց այդ հարցի լուծումը բխում է հայկական շահից, ինչի ուղղությամբ պետք է անել առավելագույնը՝

Հավելենք նաև, որ կան տեղեկություններ այն մասին, որ Մակրոնը զանգահարել է Ալիևին և պահանջել վերադարձ նախնական փուլին․ ասել է թե Շուշին և Հադրութը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքին․․․