Սшհմռկեցпւցիչ uպшնпւթյпւն է տեղի пւնեցել Երևшնում: Հшյտնшբերվել է` հնդիկ ուuшնпղի դին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, uшհմռկեցпւցիչ uպшնпւթյпւն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա`

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրաիկ Իսախանյանն ու նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը`

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաք վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը`

Ժամանել է նաև ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ`

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ`

Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հшրվшծի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են шրնшնմшն հետքեր, երկաթյա լпմ, որի վրա նույնպես ակռա են шրնшնմшն հետքեր՝

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ`

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ