Կարապետիչից հետո, Պետրոսին դեռ երբեք այսպես ճնշված չէի տեսել․ Ահшվոր էր․․

Սկզբից ասեմ, որ չեմ հարում որևէ կուսակցության և չունեմ քաղաքական հայացքներ, սակայան՝ տեսնելով այս հաղորդումը զարմացա․․

Պետրոսին՝ Կարապետիչի հարցազրույցից հետո, դեռ երբեք այսքան ճնշված չէի տեսել․․

Հանրայինի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանում է Պետրոս Ղազարյանի հարցերին՝

«Ասեք այն քայլերը, որոնք մեզ փրկելու են աղետալի սպառնալիքից»,- հարցրեց Պետրոս Ղազարյանը՝

«Դրանք բանակցություններն են՝ մյուս երկու կողմերի միջև, որոնք հիմնված են լինելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի կարգավորումների վրա, որովհետև այն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է շարունակի մնալ նույն կարգավիճակով, մինչև 2025-ը»,- ասաց Էդգար Ղազարյանը՝

«Դուք հիմա մեկը մեկին կրկնում եք իշխանության ասածները»,- արձագանքեց հաղորդավարը՝

«Իշխանությունը լսե՞լ եք՝ ինչ է ասում: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է չէ՞, իշխանություն ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին… 2022-ի օգոստոսի 4-ին Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի…»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը՝

«Էական չի՝ ես ում ի նկատի ունեմ, էական են Ձեր թեզերը, Ձեզնից պատմեք, ոչ թե Փաշինյանից»,- ընդհատեց Պետրոս Ղազարյանը՝

«Էս ի՞նչ սթրես ա Ձեզ մոտ… Էդ անունը լսելուց շատ մի անհանգստացեք»,- արձագանքեց հասարակական-քաղաքական գործիչը՝

Տեսանյութը ստորև՝