Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին: Տեսանյութը ստորև․․
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից շարունակվում են երկու տարեկան կորած երեխայի որոնողական աշխատանքները։
Ներկայումս որոնողական աշխատանքներում ներգրավված են մեծ թվով ուժեր՝ ոստիկաններ, փրկարարներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են դրոններ (անօդաչու թռչող սարքեր)։
Մարդիկ ակտիվորեն միանում են որոնումներին նաև կամավոր կերպով։ Տարբեր քաղաքներից և գյուղերից շատերը գալիս են Մարմարիկ՝ իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերելու որոնողական աշխատանքներին։
Oragir.News-ն այցելել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ՝ տեղում ուսումնասիրելու երկու տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքը։ Տեսանյութը ստորև՝