Հшյկոյի hшմերգին՝ հետևի շարքում նստած մի աղջիկ, անընդհատ լաց էր լինում․ Պարզվեց, որ․․․

Երգիչ Հայկոյի ծննդյան առթիվ նրա ընկերները և «Հայկո Հակոբյան» հիմնադրամը մեծ համերգ էին կազմակերպել`

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, Սոսո Պավլիաշվիլին, Ալեքսեյ Չումակովը։ Ասել, որ համերգը հիասքանչ էր, կարծում եմ, իմաստ չունի, քանզի դա ենթադրվում էր․․

Համերգի ժամանակ տեղի ունեցան մի շարք հուզիչ դրվագներ։ Թե Էրիկի կատարումը, թե Հայկոյի որդու խոսքերն, իսկապես, մեծ տպավորություն թողեցին․․

Հանդիսատեսը առանց դադարի ծափահարում էր արտիստներին և զգում նրանց կատարումը․․

Բայց ինձ, ամենից շատ ուրիշ բան հուզեց ու հետաքրքրեց, որի մասին չեմ կարող չասել․․

Հանդիսատեսը, կարծես, մեկ մարդ դարձած ներդաշնակվել էր բեմին ու թվում էր թե ներկաներից յուրաքանչյուրը անձամբ էր ճանաչում Հայկոյին․․

Երիտասարդ մի աղջիկ, հետևի շարքում նստած, անընդհատ լաց էր լինում, ու սրբում էր արցունքները․․

Չդիմացա և հարցրի, թե ինչն է պատճառը, որ այդ աղջիկը այդպես հուզված է․ պատասխանն ուղղակի հուզեց նաև ինձ․․

Գեղեցիկ հայուհին՝ ում անունը, Անի էր, ասաց, որ դեռ մանկուց սիրել է Հայկոյի կատարումները, ու սիրահարվել նրա երգերի տակ, իսկ այսօր լրանում է իր ու ընկերոջ հանդիպման մեկ տարին, իսկ ընկերը գտնվում էր ծառայության մեջ․․․

Նախապես պայմանավորվածույուն է եղել, որ ընկերը նույնպես կմասնակցի այդ համերգին ու միասին կվայելեն իրենց սիրելի երգերը, բայց ցավոք, ընկերոջն այդպես էլ թույլ չէին տվել արձակուրդ գալ․․․

Ինձ հուզեց ու հիացրեց այն հանգամանքը, որ Հայկոյին, իրապես, սիրում են բոլոր տարիքային շեմի մարդիկ․ պատանիներից մինչև ծերունիներ․․․

Այդպիսին էր Հայկոն՝ սիրված էր բոլորի կողմից, քանզի հենց ինքը սիրում էր բոլորին․․