Արա Դեղտրիկյանի մահվան լուրը մեծ ցավ է պատճառել նրա ընտանիքին, ընկերներին և արվեստասեր հանրությանը․․․
Նրա կյանքի վերջին ամիսները լի էին ծանր փորձություններով. ընտանիքը հուսահատորեն փորձում էր գտնել անհրաժեշտ բուժումը՝ օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները․․․
Հայտնի էր, որ Դեղտրիկյանը տարիներ շարունակ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն վերջին շրջանում հիվանդությունը սրվել էր, ինչի հետևանքով նրան անհրաժեշտ էր արյան դոնորների օգնությունը․․․
Նրա դուստրը և մտերիմները սոցիալական ցանցերում պարբերաբար կոչեր էին անում, սակայն, ցավոք, այդ պայքարը վերջացավ անդառնալի կորստով․․
Դերասանը հայտնի էր իր տպավորիչ դերերով թատրոնում և կինոյում, որտեղ նա կարողանում էր անմիջապես գրավել հանդիսատեսի սիրտը։ Նրա գործընկերներն ու հանդիսատեսը նրան հիշելու են որպես տաղանդավոր դերասանի․․․
Արա Դեղտրիկյանի մահը մեծ կորուստ է հայկական մշակութային ոլորտի համար, սակայն նրա թողած ժառանգությունը կապրի։