Այսօր՝ 2025 թվականի մարտի 17-ին, Լաս Վեգասի էմիգրացիոն դատարանում տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի դատական նիստը, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր հայության՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, ուշադրության կենտրոնում․․․
Դատավարությունը, որը կապված էր նրա կալանքի պայմանները փոփոխելու և գրավով տնային կալանքի տակ ազատելու հարցի հետ, լի էր լարված պահերով, անսպասելի զարգացումներով և հույզերով․․․
Վարդան Ղուկասյանի դատական նիստի ժամանակ իրավիճակը Լաս Վեգասի էմիգրացիոն դատարանում աննկարագրելիորեն թեժ էր․․․
Այսօրվա դատը դարձավ Վարդան Ղուկասյանի և նրա աջակիցների համար փոքր, բայց կարևոր հաղթանակ: Թեև գործը դեռ ավարտված չէ, այս որոշումը հույս է ներշնչում, որ նա կկարողանա շարունակել իր պայքարը՝ գոնե ժամանակավորապես ազատ պայմաններում․․․
Դատարանի դահլիճից դուրս եկող աջակիցները ողջունում էին միմյանց՝ հավատալով, որ սա ընդամենը սկիզբն է: Իսկ Վարդանը, ինչպես միշտ, մնում է այն երևույթը, որն անտարբեր չի թողնում ոչ ոքի: