«Ինձ հիմարացրին: Կուզեի պատմել կատարվածը․․»‎ Մալախովը՝ դիմեց Էրիկին և հայերին

«Ոչ ավել, ոչ պակաս» երգը, որը կատարում է հայտնի հայ երգիչ Էրիկ Կարապետյանը, հայ երաժշտական մշակույթի վառ օրինակներից մեկն է: Այն ստեղծվել է 2018 թվականին Երևանում՝ Էրիկի և խոսքերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանի համագործակցության արդյունքում․․

Երգի երաժշտությունը, որը գրել է հենց Էրիկը, առանձնանում է իր պարզ, բայց խոր զգացմունքներ հաղորդող մեղեդով՝ ինչը թույլ է տվել այն արագորեն նվաճել հայ և ոչ միայն հայազգի ունկնդիրների սրտերը:«Ոչ ավել, ոչ պակաս»-ի համբավը սահմանափակվեց ոչ միայն Հայաստանով: Երգը ոգեշնչեց բազմաթիվ քավըր տարբերակներ, որոնք կատարվեցին ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա արտիստների կողմից: Սակայն այս ժողովրդականությունը երբեմն ուղեկցվել է խնդիրներով․․

2025 թվականի փետրվարին տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Воскресное шоу Андрея Малахова» հաղորդման ընթացքում՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ներկայացվեց որպես ադրբեջանական ստեղծագործություն:Հաղորդման ադրբեջանցի հյուրերը կատարեցին երգի աղավաղված տարբերակը պնդելով, որ այն պատկանում է իրենց մշակույթին․․

Հաշվի առնելով սկանդալի մեծությունը, Անդրեյ Մալախովը ստիպված եղավ հանդես գալ պաշտոնական ներողությամբ: Նա իր խոսքը հղեց ինչպես Էրիկին, այնպես էլ հայ հանրությանը՝ փորձելով բացատրել իրավիճակը և ցույց տալ իր զղջումը․․․

Շարունակությունը դիտեք ստորև տեսանյութում՝