Panorama.am-ը հետաքրքրվել էր Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ), թե Էդգար Շահբազյանից բացի (222Lava), արդյո՞ք այլ ինֆլյուենսեր-բլոգերներ ևս ենթարկվել են տուգանքների անցած տարվա ընթացքում…
ՊԵԿ-ի պատասխանից պարզ է դարձել, որ սոցիալական ցանցերում գովազդային գործունեություն ծավալող երեք բլոգերների նկատմամբ կայացվել են վարչական որոշումներ՝ հարկային խախտումների պատճառով։
1. Տարոն Ժիրայրի Սարգսյան (TikTok՝ Romantika)
Տուգանքի արձանագրություն – 10.10.2024, թիվ 1524703
Խախտում – Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն (ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում)
Տուգանք – 39,246,000 ՀՀ դրամ (վարչական ակտ՝ 01.11.2024)
2. Մարինե Հովհաննեսի Շահվերդյան (Instagram/TikTok՝ gonchukshop, gonchuk_666)
Տուգանքի արձանագրություն – 14.11.2024, թիվ 1525279
Խախտում – Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն (ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում)
Տուգանք – 200,000 ՀՀ դրամ (վարչական ակտ՝ 29.11.2024)
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ սոցիալական մեդիայի բլոգերները, որոնք զբաղվում են գովազդային գործունեությամբ, պետք է գրանցվեն որպես հարկատուներ և վճարեն օրենքով սահմանված հարկերը։