Դեպի Եվրատեսիլ 2025․ Հետաքրքիր շոու և տգեղ միջադեպ

Օրերս կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որի նպատակն էր ընտրել Հայաստանի ներկայացուցիչին Եվրատեսիլ 2025 երգի մրցույթի համար..

Այս տարի միջոցառումն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացվեցին շքեղ բեմադրություններ, նորարարական լուծումներ և տպավորիչ ելույթներ…

Սակայն երեկոն առանձնացավ ոչ միայն դրական, այլև մի անսպասելի միջադեպով։ Երբ խոսվեց այն հայ արտիստների մասին, ովքեր մասնակցել են Եվրատեսիլին և մեծ ճանաչում ձեռք բերել դրա սահմաններից դուրս, կազմակերպիչները կարծես անտեսեցին Ռոզա Լինին

Մինչդեռ նրա կատարումը՝ «Snap», դարձավ պատմության մեջ ամենահաջողված ներկայացված երգը՝ մուտք գործելով միջազգային հիթ շքերթներ, միլիոնավոր լսումներ հավաքելով թվային հարթակներում..

Այս անտեսումը զարմանք և դժգոհություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, քանի որ Ռոզա Լինը մինչ օրս համարվում է Հայաստանի ամենամեծ հաջողությունն ունեցող Եվրատեսիլ մասնակիցներից մեկը։