«Կարծում եմ` հիմա արդեն կարելի է խոսել այդ մասին։ Այո, իմ հայրը Խորեն Աբրահամանն է, և խորհրդային տարիների ընթացքում ես ստիպված էի թաքցնել դա հանրությունից․․․Մայրիկիցս ես միայն լավն եմ լսել հորս մասին, թե որքան տաղանդավոր է նա, որքան հրաշալի, հետաքրքիր․․․
Մի անգամ, փոքր ժամանակ, մենք մայրիկի հետ հանրային տրանսպորտում էինք, մեզ հետ հայեր սկսեցին խոսել, հարցրին, թե անունս ինչ է։ Մայրիկը պատասխանեց` «Խորեն»։ Նրանք շատ զարմացան, հարցրին՝ գիտե՞նք արդյոք, որ այդ անունով հայտնի հայ դերասան կա։ Մայրիկը տխուր ժպտաց և ասաց, որ գիտի»,-պատմում է նա…
Երաժիշտը հիշում է, որ փոքր ժամանակ ամաչում էր խոսել իր ծագման մասին։ Սակայն կոնսերվատորիա ընդունվելուց հետո իր սիրելի ուսուցչուհի Մարա Կիմելեն, որն, ի դեպ, ժամանակին ելույթ էր ունեցել Խորեն Աբրահամյանի հետ նույն բեմում, մի անգամ հարցրել է, թե որտեղից է այդ անունը..
«Ես հայկական արմատներ ունեմ»,-պատասխանել է Ստալբեն։
«Քո հայրիկը հա՞յ է։ Պետք է հպարտանաս դրանով»,-ասել է Կիմելեն։
Արտիստը խոստովանում է, որ շատ երախտապարտ է նրան..
«Արտիստի խոսքով՝ ինքը հույս ունի, որ հորից ժառանգել է նրա տաղանդի գոնե «մի պատառը»։ Լատվիացու համար անսովոր անվան մասին Խորենն ասում է, որ իրեն դեռ մանկուց են հարցերով տանջել։ Բայց այդ անունը նրան նաև առանձնահատուկ էր դարձնում։
Իսկ երբ ընտրեց արտիստական ճանապարհը, ստիպված չեղավ բեմական կեղծանուն հորինել` ինչպես անում են մյուս արտիստները։