Այս պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռոզա Ֆիլբերգի երկրպագուների շրջանում, քանի որ նրա վերջին հրապարակումները հստակ ակնարկներ են պարունակում ամուսնու դավաճանության և շրջապատի կանանց դավերի մասին…
Ըստ նրա հայտարարությունների՝ տարիներ շարունակ ինքը խաբված է եղել, և որոշ հայտնի կանայք ոչ միայն գիտակցաբար խառնվել են իր ամուսնության մեջ, այլև մտել են իր տուն…
Ռոզան իր հրապարակումներով անգամ սպառնացել է բացահայտել նրանց անձնական խոսակցությունները…
Հասարակության հետաքրքրությունը նաև այն հանգամանքն է մեծացրել, որ երգչուհին ակնարկել է այդ կանանցից երկուսի ընտանիքավոր լինելը, ինչը հարցեր է առաջացնում նրանց ամուսինների և երեխաների առջև պատասխանատվության մասին…
Այս սկանդալային պատմությունը նոր զարգացումներ կարող է ունենալ, հատկապես եթե Ռոզան որոշի հրապարակել կոնկրետ անուններ կամ փաստեր։ Մնում է սպասել՝ կշարունակվեն արդյոք այս բացահայտումները, թե իրավիճակը կփորձեն մեղմել ներգրավված կողմերը`