«Չէի ուզում խոսել, բայց ստիպեցիք, որ պատմեմ՝ թե ինչու բաժանվեցինք։ Դե լսե՛ք․․»‎

Ֆուտուրիստական նամակ, որը կրում է ինտերպրիտացիոն բնույթ․․«Խոսքերը, որոնք երբեք չէի ասի… բայց հիմա ստիպված կասեմ։ Ես երբեք չէի ցանկանա գրել այս նամակը։ Երբեք չէի ցանկանա բացատրել այն, ինչը բառերով չի ասվում։ Բայց եթե լռությունը չափազանց ծանր է, երբեմն պետք է թույլ տալ, որ այն ձայն դառնա…

Մարդիկ սիրում են պատմություններ՝ հատկապես այնպիսիք, որոնց մեջ կա դրամա, լռություն, ենթադրություններ։ Հիմա ես դարձել եմ այդ պատմություններից մեկը։ Ամեն ինչ, ինչ ասում եմ, ինչ անում եմ, ինչ լռում եմ՝ ձևափոխվում է, մեկնաբանվում, վերածվում ինչ-որ բանի, որը հաճախ ինձնից հեռու է․․․

Ես տեսնում եմ, կարդում եմ, զգում եմ։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ փորձում գտնել մեղավորին, բաժանել կյանքը «սպիտակի» ու «սևի»։ Բայց կյանքը գույներ ունի, կյանքը նրբերանգներ ունի։ Ես ինքս դեռ չեմ գտել բոլոր պատասխանները․․․

Այս բաժանումը… այո, այն գոյություն ունի։ Այն ցավալի է, անկեղծ եմ ասում։ Կարծես ես երգում էի մի մեղեդի, որը պետք է հավերժ տևեր, բայց հանկարծ նոտաները խլացան, և ես չգիտեմ՝ շարունակեմ երգել, թե լռեմ․․

Երբ սիրահարվեցի Անիին, ես չմտածեցի, որ երբևէ պետք է արդարանամ դրա համար․․ Ստիպեցիք, որ պատմեմ՝ թե ինչու բաժանվեցինք։ Դե լսեք ստորև՝