Արմենչիկը արձագանքել է Վարդան Ղուկասյանի կոչին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Երգիչ Արմենչիկը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ կիսվելով իր անձնական հիշողություններով..
«Ես երբեք չեմ մոռանա իմ Վարդան պապի կյանքի դաժան պատմությունը, թե ինչպես էր նա ինձ պատմում 1915 թվականի ցեղասպանությունից փախչելու ու փրկվելու մասին․․․
Հայոց ցեղասպանությունն անժխտելի է, և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական՝ անընդունելի և անհանդուրժելի»,- գրել է նա..
Այս հայտարարությունը հնչել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոչից հետո…
Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հորդորել և պահանջել էր, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող մտավորականներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները արձագանքեն Փաշինյանի՝ Շվեյցարիայում հայերի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։