2025 թվականի հունվարի 18-ին նախատեսված UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը՝ թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանի միջև մենամարտը, չեղարկվեց վերջինիս մեջքի վնասվածքի պատճառով․․․
Ծառուկյանը իր Instagram-ի էջում գրեց. «Մեծ ցավով հայտնում եմ, որ մեջքի վնասվածքի պատճառով UFC 311 մրցաշարին մասնակցությունից հրաժարվելու մասին լուրը ճիշտ է․․․
Սա ամենադժվար որոշումն է, որը կայացրել եմ ամբողջ կարիերայի ընթացքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռնման համար և անհամբեր սպասում եմ ապագայում իմ առաջին մրցաշարին մասնակցելու համար: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»։
Արման Ծառուկյանի հայտարարությունը՝ UFC 311 մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու մասին, մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն MMA-ի միջազգային երկրպագուների շրջանում, այլև հատկապես հայ համայնքում։
Բազմաթիվ հայ երկրպագուներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն արտահայտեցին, պնդելով, որ այսպիսի կարևոր մենամարտից հրաժարվելը ազդում է ոչ միայն մարզիկի հեղինակության, այլև համայնքի համար հպարտություն հանդիսացող հայ մարզիկի կերպարի վրա։
Քննադատություններից շատերը կապված էին նրանով, որ երկրպագուները հիասթափված էին՝ սպասելով այս մենամարտին տարիներ շարունակ։ Նրանցից ոմանք կարծում էին, որ Արմանը կարող էր շարունակել մենամարտը, չնայած վնասվածքին, և պայքարել մինչև վերջ։
Սոցցանցերում շրջանառվում էին մեկնաբանություններ, որոնցում որոշ օգտատերեր կասկածի տակ էին դնում վնասվածքի լրջությունը։ Օրինակ, մեկնաբանություններից մեկը նշել էր.
«Եթե Արմանը վնասվածք ուներ, ինչո՞ւ այս մասին չհայտարարվեց ավելի վաղ, այլ միայն կշռման արարողության օրը։ Սա կարծես ոչ պրոֆեսիոնալ մոտեցում լինի»։
Ոմանք մեղադրեցին նրան նույնիսկ այն բանի համար, որ մարզիկը իբրև թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերեր կազմակերպիչների հետ։
Խոսքը գնում է մասնավորապես ֆինանսական պայմանավորվածությունների մասին, քանի որ ինչպես հայտնի է, այդ մարզաձևում հսկայական մեծ են խաղադրույքները, իսկ տվյալ մենամարտի դեպքում անհամեմատ շատ։
Չեմ հասկանում, ինչքան կարելի է սառնասիրտ լինել։ Արդյոք Մախաչևի դեպքում՝ նրա հայրենակիցները նույնպես այդպես քննադատաբար ու մեղադրական կվերաբերվեին։ Կարծում եմ, որ պետք է գոտեպնդել Արմանին ու մաղթել նոր նվաճումներ։ Գրել է Կարեն Բալոյանը