Արման Ծառուկյանը անդրադարձել է Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուն
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել՝ անդրադառնալով գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուն․․․
«Մեծ ցավով հայտնում եմ, որ մեջքի վնասվածքի պատճառով UFC-311 մրցաշարին մասնակցությունից հրաժարվելու մասին լուրը ճիշտ է։ Սա ամենադժվար որոշումն է, որը կայացրել եմ ամբողջ կարիերայի ընթացքում․․․
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռնման համար և անհամբեր սպասում եմ ապագայում իմ առաջին մրցաշարին մասնակցելու համար: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- գրել է 28-ամյա հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Ծառուկյանի փոխարեն նրա մրցակիցը կլինի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։