UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Ռենատո Մոյկանոն․․
Ավելի վաղ մարզական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արման Ծառուկյանը ստացել է լուրջ վնասվածք, ինչի պատճառով նա չի կարող մասնակցել մրցաշարին․․․
Հունվարի 18-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 311 մրցաշարի կշռման արարողությանը Արման Ծառուկյանը ներկա չի եղել․․․
Ծառուկյանի խառը մենամարտերի արդյունքը ներկայումս 22 հաղթանակ և 3 պարտություն է։ Մինչդեռ Մախաչևն ունի 26 հաղթանակ և միայն 1 պարտություն․․․
Նրանց առաջին մենամարտը կայացել էր 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ Մախաչևը հաղթել էր միաձայն որոշմամբ։