Հրդեհը այրել է նաև Իրինա Ալեգրովայի ռեստորանը, բայց նա աջակցման խոսք է ուղղել ամերիկայակերին

Վերջին օրերին Կալիֆորնիայում տեղի ունեցած հրդեհները շարունակվում են լուրջ վնասներ հասցնել ինչպես մարդկանց կյանքին, այնպես էլ ունեցվածքին…

Այս աղետալի իրադարձություններից խուսափել չհաջողվեց նաև հանրահայտ երգչուհի Իրինա Ալեգրովայի ռեստորանին, որտեղ նա մասնաբաժին ուներ։ Հրդեհի հետևանքով ռեստորանը զգալի վնասներ է կրել՝ վնասվել է ոչ միայն շենքի արտաքին և ներքին հատվածը, այլև կորցվել է գույքի մեծ մասը…

Ռեստորանը, որը Կալիֆորնիայում մեծ ճանաչում ուներ, հաճախ այցելում էին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Իրինա Ալեգրովան, անդրադառնալով այս հարցին, իր ցավակցությունն է հայտնել բոլոր տուժածներին։ Երգչուհին ընդգծել է, որ իր սիրտը ամերիկահայ համայնքի հետ է, որը նույնպես զգալի կորուստներ է կրել այս հրդեհների հետևանքով…

«Ես խորապես ցավում եմ այս իրավիճակի համար։ Կալիֆորնիան միշտ եղել է այն վայրը, որտեղ մարդիկ միմյանց աջակցում են դժվարին պահերին, և ես վստահ եմ, որ այս անգամ էլ միասին հաղթահարելու ենք այդ դժվարությունները», – ասել է Ալեգրովան։

Նա նաև խոստացել է աջակցել վերականգնման աշխատանքներին և հույս հայտնել, որ իր գործընկերները և ընկերները նույնպես կմիանան այս գործին։