Այսուհետ՝ ձեր Քավորը ոսկեղենի հետ, պետք է պшրեցնի նшև գնմшն թпւղթը, իսկ տան ոսկիները․․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոսկու վաճառքի հարկային բեռը կբարձրանա՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից․․․

2025 թվականից ուժի մեջ մտած շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առևտրային գործունեության հարկը բարձրացել է 5%-ից 10%-ի, այլև ոսկու վաճառքը ենթարկվում է նոր կանոնների․․․

Այսուհետ յուրաքանչյուր ոսկի վաճառող պարտավորվում է ներկայացնել ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ, եթե տատիկի ոսկե քյամարը ժառանգելու է նրա թոռը, նախ անհրաժեշտ կլինի այն գույքագրել․․․

Իսկ եթե քավորը կնոջը նվեր է տալիս ոսկյա զարդ, ապա անհրաժեշտ կլինի փաստաթղթով հիմնավորել նվերի ձեռքբերումը։ Օրերս ոսկերիչներն ու ոսկեվաճառները բողոքեցին Կառավարության այս նոր պահանջների դեմ, սակայն նրանց դժգոհությունը մնաց անարձագանք․․․

Ինչ են նախատեսում փոփոխությունները

Ոսկերիչների համար ոչ միայն սահմանվել է փաստաթղթային հաշվառման խիստ պահանջ, այլև այլ պարտադիր դրույթներ, որոնց մի մասին ոսկերիչներն արդեն տեղեկացված են, իսկ մյուս մասը՝ ոչ։

Օրենքի իրազեկման թերթիկում նշվում է հետևյալը.

  • Առևտրային գործունեության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից կավելանա՝ 5%-ից դառնալով 10%։
  • Ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված ծախսերը 2024 թվականին նվազեցվել են 4%-ով, իսկ 2025 թվականից՝ 9.5%-ով։
  • Շրջանառության 1.5%-ի փոխարեն կգործի 1%-ի նվազեցում։

Այս փոփոխությունների արդյունքում այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թվականին կազմել են մինչև 24 միլիոն դրամ, պարտավոր են 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարել ապրանքների փաստացի գույքագրում։

Տուգանքներ՝ օրենքի խախտման դեպքում

2025-ից սկսած հարկային տեսչական մարմինը ստուգելու է ապրանքային շարժը և փաստացի մնացորդները։ Եթե գույքագրումը չի համապատասխանում, առևտրականները ենթարկվելու են հետևյալ տուգանքներին.

  • Ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի բացակայության դեպքում հաշվարկված գումարի 20%-ի չափով տուգանք։
  • Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։

Իսկ ապրանքային պակասորդի դեպքում այն կդիտվի որպես թաքցված վաճառք՝ համապատասխան տույժերով։

Ինչպես են ազդում փոփոխությունները մանր ու միջին բիզնեսի վրա

Այս նոր պահանջները լրջորեն հարվածում են մանր և միջին բիզնեսներին։ «Ոսկի առնեմ», «Ոսկի՞ եք վաճառում» շուկաներում այլևս ոչ ոք չի կարող ոսկի գնել կամ վաճառել առանց համապատասխան փաստաթղթերի։