Վերջին օրերին տարածվող տեղեկությունները հրդեհների մասին, ցավոք, ոչ միայն մտահոգել են հանրությանը, այլև զարմանալի արձագանքների տեղիք տվել․․․
Հիշեցնենք, որ Մենչը՝ հայտնի շոումենը, չի թաքցրել իր զայրույթը՝ տեսնելով որոշ օգտատերերի անհավատալի գրառումները։ Չարախնդողները գրել էին․․․
- «Վերջապես, բնությունը մաքրում է իրեն…»
- «Ավելի լավ է՝ այրվի, մնում է միայն սկսել զրոյից…»
- «Դե լավ, հրդեհները միայն վնաս չեն, ոմանց համար սա շահավետ է…»
- «Մեր հաշվին հարստացաք, գնացիք ձեր ամերիկաները․․․
Նմանատիպ մեկնաբանությունները ոչ միայն զայրացրել են Մենչին, այլև բազմաթիվ օգտատերեր, ովքեր միացել են նրա կոչին՝ դադարեցնել նման անտարբեր վերաբերմունքն ու լուրջ ընդունել խնդիրը։
Թող ժամ առաջ տարածվող կրակը կանգ առնի ու մարդկանց հոգիները վերջապես խաղաղություն գտնեն