Շերը ցույց է տվել՝ հրդեհի հետևանքով մոխրացած իր տունը։ Կադրերը ցնցել են բոլորին

Հոլիվուդյան լեգենդ և աշխարհահռչակ երգչուհի Շերը զարմացրել է իր երկրպագուներին, երբ կիսվել է իր Մալիբուի շքեղ առանձնատանը հասցված ավերածությունների կադրերով․․․

Մալիբուի տարածքում բռնկված անտառային հրդեհը ոչ միայն սպառնացել է բազմաթիվ մարդկանց կյանքին, այլև մեծ վնաս է հասցրել տասնյակ տներին, այդ թվում՝ երգչուհու հայտնի առանձնատանը․․․

Շերը սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ և հուզիչ գրառում արել՝ պատմելով, թե ինչ ծանր է եղել տեսնել այն վայրը, որը տարիներ շարունակ իր հանգստավայրն է եղել, դարձել մոխրացած և անճանաչելի․․․

«Այս տունը ոչ միայն պատեր ու տանիք էր, այլև հիշողությունների մի ողջ աշխարհ։ Ես այստեղ նշանավորել եմ կյանքի կարևոր իրադարձությունները, և հիմա միայն ավերակներ են մնացել»,— գրել է Շերը․․․