Ձերբակալվել է՝ Լոս Անջալեսի հրդեհների մեջ կասկածվող անձը․ Նրան ցմահ ազատազրկում է սպասվում

Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արևմտյան շրջանում․․․

Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ Քենեթի հրդեհը ներկայումս դիտարկվում է որպես հրկիզման դեպք և գտնվում է մանրակրկիտ հետաքննության փուլում․․․

Հաղորդվում է, որ կասկածյալի ձերբակալությունը հնարավոր է դարձել տեղի բնակիչների աջակցության շնորհիվ։ Շրջանային դատախազ Նաթան Հոխմանի փոխանցմամբ՝ կասկածյալին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում․․․

«Քենեթ» հրդեհը բռնկվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառային տարածքներում…

Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հաղորդագրությունները։