Ինչպե՞ս մի կերպ փրկվեցինք սшրսшփելի հրդեհից։ Դшժшն պատմություն, որ հրաշքով ավարտվեց

Սա գրում եմ մի քանի կարևոր պատճառով։

Նախևառաջ, սիրելի բարեկամներ ու ընկերներ, անդադար գրում ու զանգում եք, բայց հանգիստ եղե’ք, մենք հյուրանոցում ենք, մեզ տարհանել են, դեռևս ամեն ինչ լավ է։

Առավոտից ողջ Լոս Անջելեսում փոթորկի տագնապ էր։ Քամու ուժգնությունը կանխատեսվում էր ժամում 50 կմ արագությամբ։

Մինչ շարունակեմ` նշեմ, որ ԱՄՆ֊ի տարածքում բոլոր ցածրահարկ տները, բացառությամբ երկաթբետոնե կմախքով երկնաքերների, փայտաշեն են։

Իսկ մեր տունն անմիջապես Իթոն կանյոնի հարևանությամբ է` մոտ կես կմ հեռու, լեռնաշղթայի ստորոտին։

Քամու արագությամբ պայմանավորված, գրեթե ողջ օրը էլեկտրասնուցումն անջատված էր Լոս Անջելես մեգապոլիսի բազմաթիվ քաղաքներում։ Դիտեք տեսանյութը ստորև՝