«Հերիք է քիթներդ խոթեք ամեն տեղ, դուք չգիտեք՝ ինչ է կատարվել, թե ինչա էղել իմ հետ․․․

Այսօր սոցիալական ցանցերում և հասարակական քննարկումներում հաճախ հանդիպում ենք այնպիսի թեմաների, որոնք չպետք է մեր ուշադրության կենտրոնում լինեին։ Հերթական օրինակն Անդրեի կյանքի և նրա բաժանման շուրջ տարվող անվերջ քննարկումներն են։ Բայց ինչքա՞ն կարելի է խառնվել մարդկանց անձնական կյանքին։

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են դժվար պահեր, և այդ դժվարությունների հետ առերեսվելը՝ հանրության ուշադրության ներքո, կրկնակի բարդ է։ Անձնական կյանքը, հարաբերությունները և ընտանեկան խնդիրները պետք է մնան տվյալ անձի սահմաններում, եթե ինքը չի որոշել դրանք հանրայնացնել։

Շատերն են քննադատում կամ քննարկում ուրիշների խնդիրները՝ մոռանալով, որ այդ մարդիկ նույնպես ունեն զգացմունքներ։ Հանրային դեմքերը՝ թե՛ արտիստներ, թե՛ հայտնի անհատներ, հաճախ դիտվում են ոչ թե որպես մարդիկ, այլ որպես հասարակության սեփականություն․․․Սակայն հարկ է հիշել, որ նրանք էլ ունեն կյանքի իրենց ցավերն ու ուրախությունները և իրավունք ունեն ապրել առանց ավելորդ ճնշումների։

Եթե ես լինեի օրինակ՝ Անդրեի տեղը, ապա կասեի․․ «Հերիք է քիթներդ խոթեք ամեն տեղ, դուք չգիտեք՝ ինչ է եղել, ինչ է կատարվել իրականում․․․․» Եվ, իսկապես, ոչ ոք չգիտի ճշմարտությունը, հետևաբար, ժամանակն է հանգիստ թողնել նրանց․․․

Իր էջում գրել է Հասմիկ Տոնոյանը