Նոր տոնական օր` օրացույցում․ Իմացեք ո՞ր օրն է

Հայաստանում օրացույցին ավելացել է նոր տոնական օր․․․

Այս գաղափարը, որը ծնվել էր դեռևս տարիներ առաջ՝ Արմեն Մարտիրոսյանի մոտ, վերջապես կյանքի է կոչվել՝ դառնալով երկրի պաշտոնական տոնացույցի մասը։

Համաձայն Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենսդրական փոփոխության՝ այսուհետ յուրաքանչյուր տարվա հունիսի 17-ը կնշվի որպես Հայրերի օր։

«Հայրերի օրը հնարավորություն է ընձեռում ընդգծելու հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության, զարգացման եւ ընտանիքի կայացման գործում։ Բացի օրն ընդունելուց, շատ կարեւոր է, թե ինչպես կնշենք այն եւ ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։

Միջոցառումների եւ ծրագրերի միջոցով կխրախուսվի հայրերի դերի բարձրացումը հասարակությունում, կստեղծվեն իրակավան հիմքեր նրանց մեծարման համար։ Այս նպատակով կիրականացվեն հանրային կրթության ծրագրեր եւ կզարգանա պետական ու հասարակական հատվածների համագործակցությունը»,- նշել է պատգամավորը։