Տարվա վերջին գիշերը՝ երկրաշարժ գրանցվեց Հայաստանում։ Զգացել են նաև Սևանում

Դեկտեմբերի 31-ին՝ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ…

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներում: Էպիկենտորնը եղել է․․․

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Օջախի խորությունը կազմել է․․․

10 կմ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, ինչպես նաև Շողակաթ, Աղբերք, Արտանիշ և Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ․․․

Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով վնասներ կամ մարդկային կորուստներ չկան․․․