Դեկտեմբերի ցուրտ մի օր, երբ մարդիկ շտապում էին տուն՝ պատրաստվելու Նոր տարվա տոնակատարություններին, կայարաններից մեկում տեղի ունեցավ մի դեպք, որը վախեցրեց ներկաներին․․․
Ամեն ինչ սկսվեց մեկ վայրկյանում։ Արամը, ով կայարանում սպասում էր իր գնացքին, լսեց մարդկանց վախեցած ճիչերը․․․
Նրա ուշադրությունը գրավեց 14-ամյա մի պատանի, ով՝ անզգուշաբար սայթաքեց և ընկավ ուղեգծերի վրա։ Մոտակայքում գտնվող մարդիկ քարացած կանգնել էին․․․
Արամն առանց վայրկյան իսկ կորցնելու նետվեց օգնության։ Մարդկանց միջով անցնելով՝ նա արագ հասավ պատանուն, բռնեց նրան և քաշեց դեպի անվտանգ տեղ, ընդամենը վայրկյաններ առաջ, մինչ արագությամբ մոտեցող գնացքը կհասներ։
Դեպքի ականատեսները Արամին անվանեցին «Նոր տարվա հրաշք մարդ»։ Եվ, իսկապես, սա նոր կյանք էր այդ պատանու համար։ Պետք է միշտ զգոն լինել նման վայրերում․․․
Դեպքը կատարվել է Մոսկվայի կայարաններից մեկում, որտեղ մեր հայրենակիցը փայել է իսկական հերոսությամբ։ Գրել է Կարդինալ տելեգրամյան ալիքը