Ռուզաննա Մնացականյանը գրել է․ Էս կյանքում Աստծուն փառք տալուց, ապաշխարելուց, աղոթելուց հետո մեր կյանքի համար հարկադրված բժիշկներին ենք խնդրում ու աղաչում, որ սրտացավ լինեն,որ օգնեն մեզ,որ հոգ տանեն մեր համար, որ իրենք են պատասխանատու, երբ իրենց դիմում ենք,որ պետք է անեն այն ինչը կարող են․․․
Թե առաջի բժիշկի կամ շարունակվող բժիշկների թեթև ձեռքի գործը չլիներ իմ բալեն մեր հետ կլիներ ու հիմա առևտրի կենտրոնները ոտատակ էր տվել ինչա իրա երեխեքին նվեր առներ,որ ոչմեկ առանց նվեր չմնար, չհաշված նոր միտք էր մտածել թե ինչպես անի որ իրա բալեքը հավատան ձմեռ պապիկի գոյությանը,ոնց ու որտեղից պիտի վերցնեն նվերները․․․
Դեկտեմբերի սկզբից ամեն համայնք իր տոնածառն է տեղադրում,եթե իմ բալեն մեր հետ լիներ ոչմի տոնածառի առաջին վառվող լույս բաց չէինք թողնի,երբեք չէր տրտնջում,ամեն ինչ տեղավորում էր ժամանակի մեջ,կամ ժամանակն էր իրենն հասցնում բոլոր տոնածառի լույսերը վառելուն կհասցնեինք ուկգնայինք․․․
Եթե մի բժիշկ գիտակցի թե ինչ է լինում երբ մի կյանք ջնջվում է իրենց գիտելիքի պակասի շնորհիվ, մենք այսօրը իմ բալի հետ կլինեինք, և ամեն ինչ ժամանակից շուտ չէր լինի , իմ կորուստը,ցավը, իմ բալի կարճ կյանքը,հիվանդանալը , իրա բալեքի սպասումով կարոտը մեզ կործանում, բթացնում,և սովորեցնում է կյանքը անգույն ապրել․․․
—Խնդրում եմ բժիշկներ ,մի արեք նման բաներ,դուք չեք կյանք տվել որ նման դեպքերում խլում եք, ուշադիր եղեք,մի ընկեք գումարի հետևից, վստահ չեք,կասկածում եք,էլ ունակ չեք, տվյալ մարդու պատասխանատվությունը մի վերցրեք ձեր վրա,մինչև վերջին զարկը բյուջե մի լցրեք, էտ հիվանդի հաշվին աշխատավարձը ձեզ էլ մի օր բժշկվելու համար պետք կգա, դուք էլ եք մարդ,դուք էլ բալա ու ծնող ունեք,ու այս ամենը բժշկի սխալների հետևանք է,որ ամենաճոխ անկյունը սա է իմ տան ,որ ամեն առավոտ առաջին ու ամեն գիշեր վերջին քայլերս սկսվում ու ավարտվում են այս անկյունով այս տարվա իմ փայլուն լույսերով տոնածառը իմ բացակա բալի մոտ կլինի _սարի տակ չէ որ տոնածառը երեխեքի համար է ու թող իմ բալեն երկնքից տեսնի