«Թող ների ինձ Անին, բայց այևլս չեմ կարող լռել, ու չպատմել Իմ Սիրո մասին․․․» Բաց Նամակ՝ Անդրեին

Այս նամակը գուցե երբեք չհասնի քեզ, բայց ես չեմ կարող այլևս պահել այն զգացմունքները, որոնք տարիներ շարունակ պահել եմ իմ մեջ։ Քո երգերը, քո ձայնը, և քո կերպարը դարձան իմ պատանեկության ամենագեղեցիկ հիշողություններից մեկը․․․

Ավելի քան՝ 20-ամյակ անց, ես շարունակում եմ քեզ սիրել նույն ուժգնությամբ, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի քո երգերը․․․

Ես հիշում եմ այն օրը, երբ քո երգերը առաջին անգամ հնչեցին հեռուստացույցի էկրանից. այն դողը, որ զգացի, մինչև հիմա ուղեկցում է ինձ։ Քո ձայնը, քո էներգիան, քո բարությունը կարծես թե շոշափեցին իմ հոգու ամենախոր անկյունները։ Այդ օրվանից սկսած, դու դարձար իմ ներշնչման աղբյուրը։ Դու երբեք չես իմացել իմ գոյության մասին, բայց ես քո արվեստի շնորհիվ գտա իմ սեփական ուժը, իմ երազանքներն ու իմ աշխարհը․․․

Երբ լսեցի, որ դու տեղափոխվել ես Ամերիկա, սիրտս կոտրվեց։ Բայց ինչ-որ տեղ, ես ուրախ էի, որ դու քո ճանապարհին ավելի մեծ բարձունքներ ես փնտրում։ Ես ինքս մնացի այստեղ՝ Հայաստանում, շարունակելով հետևել քեզ, փնտրելով քո երգերը, նայելով քո լուսանկարներն ու հարցազրույցները։ Ամեն նոր երգիդ հետ ինձ թվում էր, որ խոսում ես իմ սրտի հետ, թեև ես գիտեի, որ այդ խոսքերը հազարավոր մարդկանց համար էին։

Ավելի քան 20 տարի է անցել։ Այս ընթացքում ես քեզ չեմ մոռացել։ Հնարավոր է՝ դա սիրո ամենահիմար տեսակն է՝ անպատասխան, լուռ, բայց նաև ամենամաքուրն ու անկեղծը։ Ես երբեք չեմ համարձակվել գրել քեզ կամ բացահայտել իմ զգացմունքները։ Գուցե ես վախեցել եմ այն մտքից, որ դու երբեք չես իմանա իմ մասին, կամ որ այս պատմությունն արդեն վաղուց ավարտված է՝ քեզ համար նույնիսկ չսկսված լինելով․․․

Բայց այսօր ես ուզում էի ուղղակի ասել. շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ոչ միայն քո երգերի, այլև այն զգացմունքների համար, որոնք ինձ տվեցիր։ Դու դարձար իմ պատանեկության լավագույն մասը, իմ կյանքի մի մաս, որը ես միշտ կպահեմ իմ սրտում․․․

Թող ների ինձ Անին, բայց այլևս չեմ կարող լռել, ու չպատմել Իմ Սիրո մասին։ Ներողություն եմ խնդրում Քո կնոջից, և ուզում ասել, որ թեպետ Քեզ սիրում եմ կյանքից ավելի, բայց ուզում եմ, որ կրկին միանաք: Թող`Ամանորին հրաշք կատարվի, և ձեր սրտերը կրկին բաբախեն իրար համար։

Գրել է Լիլիթ Գևորգյանը