55-ամյա տղամարդն՝ այրել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան, և ուղերձ հղել՝ Ավինյանին

Արձանագրվել է յուրօրինակ բողոքի դեպք։ 55-ամյա տղամարդը որոշել է այրել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը Երևանի քաղաքապետի հոր խոսքերի հանդեպ, ով, ըստ տղամարդու, «Օպել» վարողներին անվանել է «գեղցի համբալ»․․․

Տղամարդն այրել է իր ավտոմեքենան՝ վրդովված հայտարարություններ հնչեցնելով։ Ականատեսների խոսքով՝ նա պահանջել է քաղաքապետի հորից հրապարակավ ներողություն խնդրել իր արտահայտության համար․․․

Տղամարդը, ով տարիներ շարունակ «Օպել»-ով իր ընտանիքի կարիքներն է հոգացել, միջադեպի ժամանակ ընդգծել է, որ այդ արտահայտությունն իր և մյուս վարորդների արժանապատվությանը հասցված վիրավորանք է։ «Մեքենայի մակնիշն ոչ մի կերպ չի կարող բնորոշել մարդու անձը կամ արժեքը»,- ասել է նա ու հավելել․․․

Լավ կլիներ, որ Տիգրան Ավինյանը հորդորեր իր հորը, որպեսզի նա՝ անձամբ իր անկեղծ ներողությունը հայցեր, թույլ տրված վիրավորանքի համար․․․

Գրել է Կարդինալ տելեգրամյան ալիքը