«Սիրпւն կնգш ծпցը պшռկի, բшյց գեշ կնգш ձեռի hшցը կեր». Հին hшյկшկшն 25 մտքեր, որ պետք է իմանալ

Ժողովրդական իմաստությունը երբեք չի հնանում, քանի որ այն ժամանակ ու տարածություն չի ճանաչում ու քանի որ այն ոգեշնչված է հասարակ ժողովրդի ապրումներից ու կյանքից՝

Առաջարկում ենք վերհիշել մեզ քաջ ծանոթ հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ։ Սրանք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ՝

1. Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է: 2. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը: 3. Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին: 4. Արինը ջուր չի դառնա: 5. Բաղնիք մտնողը պիտի քրտնի՝

6. Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: 7. Գետը չտեսած՝ մի բոբիկանա: 8. Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն: 9. Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք: 10. Գողի ու բпզի վատեն (ժամկետը) քառասուն օր է: 11. Դարտակ կարասը մեծ ձեն կտա՝

12. Դեռ էշը չառած՝ փալանն է կարում: 13. Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա: 14. Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին: 15. Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա։ 16. Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի՝

17. Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա: 18. Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:19. Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ: 20. Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին՝

21. Շատ մի սիրիլ, ատել կա: 22. Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում: 23. Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր: 24. Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի: 25. Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում․ Գրել է Բլոգնյուզը