Կյանքի սկզբունքներ ունենալը յուրաքանչյուրի համար կարևոր նշանակություն ունի։ Երբ մարդն ապրում է իր համոզմունքներին համահունչ, նրա խիղճը մաքուր է, միտքն ու հոգին՝ ներդաշնակ…
Ստորև ներկայացված են համընդհանուր սկզբունքներ, որոնք կարող են դառնալ ուղեցույց բոլորի համար: Եվ թե ինչու կարող է վատ էներեգիան վերադառնալ․․․․
1. Արթնացեք արևածագի հետ և աղոթեք
Օրվա սկիզբը կարևոր է։ Առավոտյան աղոթեք միայնության մեջ՝ ձեր սրտի խոսքերով։ Վստահ եղեք, որ ձեզ լսում են։ Պարզապես կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր հոգում։
2. Համբերատար եղեք
Զայրույթը, բռիությունը, խանդը և սինլքորությունը հոգու վնաս են հասցնում։ Փոխարենը՝ աշխատեք համբերությամբ մոտենալ մարդկանց ու իրադարձություններին։ Աղոթեք նաև հանգուցյալների համար, որպեսզի նրանք գտնեն հանգստություն։
3. Ազատություն տվեք ինքներդ ձեզ
Մի թույլ տվեք, որ ուրիշները կառավարեն ձեր կյանքը։ Դուք ամենալավն եք զգում, թե ինչն է ճիշտ և անհրաժեշտ ձեզ համար։
4. Հյուրասիրեք սիրով և հարգանքով
Հյուրերին ընդունեք լավագույն ձևով։ Հյուրասիրեք ձեր հնարավորությունների լավագույնը, ստեղծեք հարմարավետ միջավայր և դրսևորեք անկեղծ հարգանք։
5. Մի վերցրեք այն, ինչ ձեզ չի պատկանում
Հարգեք ուրիշների սեփականությունը՝ լինի դա նյութական, թե ոչ նյութական։
6. Հարգեք բնությունը
Մեծարեք այն ամենը, ինչ ստեղծել է բնությունը՝ մարդկանց, կենդանիներին ու բույսերին։ Բնության հանդեպ սերը և հոգատարությունը նաև կյանքի ներդաշնակության երաշխիքն են։
7. Հարգեք մարդկանց կարծիքները
Զրույցի ժամանակ մի ընդհատեք զրուցակցին, մի դրսևորեք կոպտություն կամ ձանձրալի պահվածք։ Հարգեք բոլորի խոսքի ազատությունը և սկզբունքները՝ անկախ նրանցից տարբերվող ձեր համոզմունքներից։
8. Մի տարածեք բացասականություն
Մի ասեք վիրավորական կամ զզվելի բաներ, քանի որ դա միայն ձեզ վնաս կհասցնի։ Ամեն բացասական էներգիա, որը հղում եք Տիեզերք, ի վերջո կվերադառնա ձեզ։
9. Սխալներ թույլ տալն անխուսափելի է
Բոլոր մարդիկ սխալվում են։ Դա կյանքի բնական մասն է։ Կարևոր է ներել, քանի որ կատարյալ մարդիկ չկան։
10. Բացասական մտքերից ազատվեք
Բացասական մտքերը վնասում են հոգուն, մարմնին և մտքին։ Փորձեք աշխարհին լավատեսորեն նայել, նույնիսկ դժվար պահերին։
Այս սկզբունքները ոչ միայն օգնում են գտնել ներքին ներդաշնակություն, այլև նպաստում են ընդհանուր համերաշխությանը հասարակության մեջ։ Ապրեք ձեր արժեքներին համապատասխան՝ պահպանելով հարգանք մյուսների հանդեպ։