Անդրեի կինը հեռացրել է նրա հետ եղած բոլոր նկարները։ Նրանք բաժա՞նվել են։ Ի՞նչն էր պատճառը

Starnews.am-ը գրում է․ Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի ունեցավ «Armenian Music Video Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին հայ արտիստներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից…

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն, ով ելույթ ունեցավ և արժանացավ մրցանակի…

StarNews-ի աչքից չէր վրիպել այն հանգամանքը, որ Անդրեի կողքին չէր նրա կինը՝ երգչուհի Անի Օհանյանը։ Հարկ է նշել, որ մինչ այդ՝ հանրային և մասնավոր գրեթե բոլոր միջոցառումներին Անին մշտապես ամուսնու կողքին էր լինում։ Սակայն այժմ նկատվում է, որ Անին հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները իր սոցիալական էջերից, և զույգը դադարել է իրար հետևել Instagram-ում…

Այս հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ զույգը որոշակի խնդիրներ ունի, և հնարավոր է՝ բաժանման որոշում է կայացրել…

Միևնույն ժամանակ, Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, և նրա էջում վերջին համատեղ լուսանկարը տեղադրված է նախորդ ամսվա սկզբին, որտեղ զույգը երջանիկ տեսք ունի…

StarNews-ը հույս ունի, որ խնդիրները շուտով կհարթվեն, և մեր հաջորդ նյութը կլինի զույգի բաժանման մասին լուրերը հերքող հոդված։