Գիտնականները այս հարցի շուրջ մի շարք ուշագրավ հետազոտություններ են իրականացրել․․․
Մասնագետների եզրակացությամբ՝ որոշ բնակելի տարածքներում խոնավության մակարդակը զգալիորեն գերազանցում է նորման: Հետևաբար, խորհուրդ չի տրվում լվացքը չորացնել փակ տարածքներում․․․
Գիտական հետազոտություններին մասնակցել է շուրջ 100 ընտանիք, և պարզվել է, որ տնային տնտեսուհիների 87%-ը նախընտրում է լվացքը չորացնել սենյակում, հատկապես ցուրտ եղանակին․․․
Խնդիրն այն է, որ գոլորշին կարող է բարձրացնել սենյակի խոնավության մակարդակը մինչև 30%-ով։ Այս պայմաններում հատկապես վտանգված են այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, օրինակ՝ ասթմա կամ ալերգիկ հիվանդություններ․․․
Բացի այդ, թույլ դիմադրողականություն ունեցող անձանց խորհուրդ է տրվում լվացքը չորացնել բաց տարածքներում՝ խոնավության ազդեցությունը նվազեցնելու համար: