Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնում թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով ծանր վիճակում հայտնված 14-ամյա դեռահասը մահացել է..
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն է։ «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դեռահասը սկզբում տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն՝ սուր թունավորման ախտանիշներով..
Սակայն մեկ օր անց նրա վիճակը կտրուկ վատթարացել է, և երիկամային անբավարարության ֆոնին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոց։
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ դեռահասի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահվան պատճառը բազմաթիվ օրգան-համակարգային անբավարարությունն էր․․․
Այս մասին հայտնում է հաստատության մամուլի ծառայությունը։