Ի՞նչ է եղել Աղազարյանի հեռախոսի մեջ։ Հրապարակվել է գաղտնալսումը։ Տեսանյութ, որտեղ բացահայտվում է

«Ես ԱԱԾ-ի անուն չեմ տվել․․․ Կասեմ այն ժամանակ, երբ իմ պաշտպանվելու «լեվելը» բարձրանա։ Միշտ իմ արձագանքը կլինի մի մակարդակ ցածր։ Շատ տրամաբանական կլինի, երբ Գլխավոր դատախազը գա Ազգային ժողով, այդ ժամանակ արդեն անուններ կտամ»․․․

Թե որտեղից են ուղարկվել «ուժեղ տղաները», որոնք փորձել են պարտադրել մանդատը վայր դնել, Աղազարյանը նշեց․ «Եթե հիշում եք՝ այս ամենը սկսվեց տխրահռչակ ԱԺ լսումներից, և այնտեղ կար նաև Քյարամյան Արգիշտի՝ երիտասարդ, խոստումնալից, ինչ-որ իմաստով՝ փորձառու պետական գործիչ, ես չեմ բացառում, որ, օրինակ, կարող է պատահի, որ այնտեղից էին, ենթադրելի է»․․․

Դիտարկմանը, որ Քյարամյանն այլևս պաշտոն չունի, Աղազարյանն արձագանքեց․ «Բայց ուժեղ տղա ա, իսկ ուժեղ տղերքը միշտ էլ ուժեղ տղերք են»։» Աղազարյանը բացեց փակագծերը․․․ Դիտեք Ֆակտոր-ին տված հարցազրույցը 40-րդ րոպեից սկսած՝