Դուք արժանի էիք իրար։ Երկուսդ էլ շատ դրական եք։ Շատ եմ ցավում, որ այսպես եղավ

Նախ հիշեցնենք․ «Երանի չէ՞ր՝ ես իմ Հրաչուկին շատ տարիներ առաջ գտած լինեի, հազար երանի կտայի»,- խոսելով կնոջ մասին՝ անկեղծացել էր դերասան Ալբերտ Սաֆարյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում․․

Երկու տարի է՝ ամուսնացել են։ Դերասանն ասում է՝ երբեք չի ցանկացել կին ունենալ միայն նրա համար, որ իր համար պարզապես լվացք աներ ու ճաշ եփեր, եւ հիմա երջանիկ է իր ընտրությամբ ու գտած սիրով․․․

Շատերի համար մեծ զարմանք էր թե ինչպես է հնարավոր երիտասարդ աղջիկը՝ կապվի տարեց տղամարդու հետ․․․

Խնդիրն այն չէ՝ հնարավոր է թե ոչ, այլ այն, թե  ինչքան մարդ անմիջապես սկսեց չարախոսել, թե շատ  շուտով այդ աղջիկը կհեռենա․․

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ձեր ի՞նչ գործն է՝ մտնում եք մարդու անձնական կյանք, նշենք, որ նման դեպքեր շատ են, երբ այդ կարգի տարիքային մեծ տարբերություն ունեցող զույգերն իրականում ավելի երջանիկ են լինում, քան հակառակը

Իսկապես, շատ ցավոտ է, տեսնել թե ինչպես են մեր հայրենակիցներն այդպես չարախոսում։ Խնդրում եմ վերջ տվեք ու զբաղվեք ձեր կյանքով։ Իսկ զույգին մաղթում ենք համբերություն ու էլ ավելի մեծ սեր