Այսօրվա դшժшնшբшր կյщնքից զրկել են սիրված դերասանուհու եղբորը։ Դեպքը ցնցել է

Նոյեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում: «Armlur.am»-ի տեղեկություններով՝ կենտրոնում սպանվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը՝ Արման Թովմասյանը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:15-ի սահմաններում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական ոստիկանության վարչությունում ստացվել է օպերատիվ ահազանգ, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում տեղի է ունեցել սպանություն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ շտապօգնության ծառայության հերթապահ խումբը կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով, սակայն, գիտակցության չգալով, մահացել է: Մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։

Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես սկսել են գործել դեպքի վայրում։ Հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ կասկածյալը՝ Երևանի 35-ամյա բնակիչ Հայկ Ազիզյանը, ով փորձել է փախուստի դիմել, հետապնդվել և բերման ենթարկվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե։

Հայտնի է, որ սպանված Արման Թովմասյանը նախկինում դանակահարության համար դատապարտված է եղել։ Դատարանի որոշմամբ նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն հարկադիր բուժման նպատակով։ Սպանության մեջ կասկածվող Հայկ Ազիզյանն էլ նախկինում ստացել է հարկադիր բուժում նույն կենտրոնում։

Տեղի ունեցածը ցնցել է հասարակությանը՝ դարձնելով կրկին ակտուալ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները և հոգեբուժարանների անվտանգության պայմանները։