Ամեն ինչ սկսվում է այն գիշերը, երբ Անահիտը հուզված ու աննկատ թակում է տան դուռը։ Սուրենը՝ հիվանդությունից թուլացած, իր խոնավ ու փոքրիկ բնակարանում նստած սպասում էր դստերը ու անընդհատ ժամին նայում, քանի որ իր աղջիկը, երբեք այսքան ուշ տուն չէր եկել, իսկ համարն էլ անհասանելի էր։ Սուրենը բացում է դուռն ու անմիջապես նկատում, որ ինչ-որ բան այն չէ։
Անահիտը մտնում է ներս, գլուխը կախ, մազերը թափված, աչքերը՝ կարմրած ու այտերը՝ արցունքներից խոնավ։ Նա լուռ կանգնում է իր հոր առաջ, աչքերը լցված են խորը ցավով ու ամոթով։ Սուրենը, դեռ շփոթված, դանդաղ մոտենում է նրան՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
— «Անահիտ ջան, ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ ես այս վիճակում…» — հարցնում է նա՝ ձայնի մեջ անհանգստություն լսվելով։
Անահիտը չի կարողանում խոսել, պարզապես գլուխը ցած է պահում, ատամներով սեղմած շուրթերը փորձում է զսպել լացը, բայց արցունքները անվերջ հոսում են։ Սուրենը, զգալով դստեր ներսի դողը, ավելի է անհանգստանում։
— «Պապ ջան…», — հազիվ շշնջում է Անահիտը, ձայնը կոտրված ու ցածր։ «Ինձ… ինձ…» ու հենց այս պահին նա խորտակվում է, ուժերը սպառվում են, ծնկների վրա է ընկնում՝ հորը գրկելու համար։
Սուրենը շփոթվում է՝ չհասկանալով թե ինչ է կատարվում։
— «Պապ, նա… նա ինձ բռնա…» — բառերը խեղդվում են աղջկա կոկորդում, ու նա չի կարողանում շարունակել։
Սուրենը քարանում է, նրա աչքերը մեծանում են զարմանքից ու սարսափից, կարծես ժամանակը կանգ է առնում։ Նրա մեջ մի զգացողություն է առաջանում՝ անասելի ցավի, զայրույթի, բայց նաև կատարյալ անզորության։ Նա փորձում է խոսքեր գտնել՝ ինչ-որ բան ասել, սփոփել աղջկան, սակայն բառերը չեն գալիս։
— «Ո՞վ արեց», — վերջապես շշնջում է նա, շնչահեղձ լինելով զայրույթից։
Անահիտը՝ գլուխը ցած պահելով, խորը շունչ է քաշում ու պատմում կատարվածի մասին։
Այդ պահին նրա հիվանդությունը, թուլությունը կարծես դադարում են կարևոր լինել։ Նրա միակ նպատակը դառնում է դստեր պատիվը վերականգնելը, նրան ցույց տալը, որ ինքը կանի ամեն ինչ՝ այդ սրիկային գտնելու ու արդարությունը վերականգնելու համար։
Բայց այն ինչ կատարվել էր իրականում, աղջիկը վախենում է ամբողջությամբ պատմել։ Նա քսաներկու տարեկան երիտասարդ աղջիկ էր, ով երազում էր դառնալ հագուստի դիզայներ ու իր գծագրած զգեստները տեսնել նորաձևության աշխարհի մեծ բեմերում։ Նպատակասլաց ու պայքարող տեսակ լինելով հանդերձ, նա նաև աչքի էր ընկնում իր միամտությամբ ու շատ դեպքերում անգամ նրա ընկերները ծաղրում էին իրեն՝ ասելով, որ եթե անտառում նրան փայտ վաճառեն, կամ հոսող ու մաքուր աղբյուրի մոտ ջուր, նա կգնի։ Սակայն նրանք չէին հասկանում, որ դա ոչ թե միամտության, այլ չափից շատ բարության նշան էր, ինչը հաճախ էր վնասում Անահիտին։ Նա չեր կարողանում անտարբեր անցնել ոչ մի անարդարության ու կարիքի կողքով, ու եթե նրան որևէ մեկը, թեկուզ և անծանոթ, ինչ-որ խնդրանքով էր դիմում, Անահիտը երբեք չէր մերժում՝ մշտպես պատրաստ լինելով հասնել օգնության։ Մեկ ամիս արդեն անցել էր, ինչ նա ընդունվել էր աշխատանքի իր իսկ մասնագիտությամբ, մտքում պահելով մի լուսավոր օր հասնելու իր երազանքին, ու հոր հետ տեղափոխվելու մի նոր, ավելի մեծ ու գեղեցիկ բնակարան։ Անահիտի մայրը, տարիներ առաջ էր մահացել, իսկ հայրը՝ Սուրենը, տառապում էր առողջական խնդիրներով, բայց երբեք գլուխը չէր կախել, ու վաստակել էր ցանկացած աշխատանք կատարելով։ Լինելով ցավերի մեջ, նա չէր տրտնջում։ Կլիներ ժամանակավոր պահակի գործ, կամ ծանր մեշոկների տեղափոխում, նա միշտ գնում էր կանչի, քանի որ չէր ուզում, որ իր աղջիկը, իր փոքրիկ Անահիտը, որևէ բանի կարիք ունենար։ Հոր համար իր դուստրը միշտ էլ մնում է այն նույն փոքրիկ բալիկը, ու հայրերը այդպես էլ չեն կարողանում համալերպել այն մտքի հետ, որ իրենց աղջիկներն արդեն հասուն են ու ինքնուրույն։ Եվ ահա, երբ քաղաքի մեծահարուստներից մեկի որդին բռնացել էր իր դստերը, դա այնպիսի հարված էր հոր համար, որ լսելով պատմությունը՝ նրա աչքերը սևացան։
Կարենն էր։ Այն լպիրշ ու սրիկա լակոտը, ում թուրը աջ ու ձախ կտրում էր։ Ով չուներ ոչ մի խնդիր օրենքի հետ, քանի որ պապան, միշտ փակում ու լցնում էր այն փոսերը, որոնք փորում էր որդին։
Սուրենը՝ բարկությունից կուրացած, դուրս է վազում տանից, գտնելու համար Կարենին։ Նա նույնիսկ մոռացել էր, որ նասկիներով է, առանց վերարկու, իսկ դրսում մինուս հինգ աստիճան։ Անահիտը անմիջապես վազեց նրա հետևից՝ փորձելով սթափեցնել հորը, ու տուն վերադարձնել։ Դրսում արդեն գիշեր էր, բայց շուրջը լուսավորված էր, քանի որ օրեր անց Նոր տարին էր։ Ճերմակ ձյունը մեծ փաթիլներով թափվում էր երկնքից՝ ստեղծելով հեքիաթային տրամադրություն։ Ձյունն ի՞նչ իմանար որ աշխարհը արժանի չէ իր մաքրությանը։ Նա չգիտեր, որ հասնելով գետնին կեղտոտվելու է։ Նա չգիտեր թե ինչ էր այդ պահին կատարվում աղջկա ու նրա հոր սրտում։ Դուրս գալով շենքից, Սուրենը հուսահատ չոքեց գետնին, գլուխը կախեց ու միքանի վարկյան հետո սկսեց բարձր գոռալ։ Թվում էր թե երկինքը ուր որ է կփայթի այդ ձայնից։ Հարևանները անմիջապես դուրս կախվեցին պատուհանից։ Անահիտը հասավ հորը, կռացավ ու գրկեց նրան։
—Պապ, պապա ջան, խդնում եմ տուն գնանք, — շշջնաց նա, կանգնեց ու փորձեց ոտքի հանել հորը։ Սուրենը վեր կացավ, սրբեց դստեր արցունքնեն ու գրկեց նրան։ Ձյան փաթիլները նստել էր նրանց վրա՝ անհաջող փորձ անելով, մաքրել ու խաղաղություն բերել հոր ու դստեր հոգիներին։
Վերադարձան տուն։ Ամբողջ գիշեր, Սուրենը անցկացրեց բազմոցին նստած, մթության մեջ, առանց մեկ վարկյան անգամ աչք փակելու։
-Ի՞նչ անել, ոնց գտնել այդ սրիկիային, ինպես վրեժխնդիր լինել։ -Այս և այլ մտքերը ողջ ընթացքում կրծում էին Սուրենի ուղեղը։ Նրա ոտքերի մկանները թուլացել էր՝ անընդհատ դողալուց։ Բայց հարցը միայն վրեժը չէր, քանի որ նա չուներ այնպիսի դեղ, որը կբուժեր իր դստեր ցավը։
Ինչպես միշտ էր եղել, նույն էլ հիմա էր լինելու։ Սուրենը գիտեր, որ ոստիկանություն դիմելու իմաստ չկար, քանի որ այդ գործը նրանք սև ցուցակ էին գցելու ու մոռանային դրա մասին։ Պետք էր անձամբ զբաղվել այդ հարցով, բայց Կարենին գտնելը այդքան հեշտ գործ չէր, առավել ևս նրան հասնելը։
Օրը լուսացավ, իր հետ բերելով նոր երազանքներ, նոր հնարավորություններ այդ երազանքին հասնելու, բայց միայն ոչ Սուրենի համար։ Նրա կյանքում ժամանակը կանգ էր առել։ Արևի շողերը աստիճանաբար ընկան տան մեջ, լուսավորելով սենյակի անկյունում դրված տոնածառը։ Սուրենը անթարթ աչքերով նայեց տոնածառին, ու նրա հոգին տակն ու վրա եղավ։ Նա հիշեց այն բոլոր վառ օրերը, երբ իր փոքրիկ Անահիտը, աչքերը բացելուն պես վազում էր այնտեղ՝ բացելու իր նվերները։ Աչքերը լցվեց։ Նա կանգնեց ու արագ քայլերով մոտենալով զարդարված տոնածառին, սկսեց մասնատել այն՝ հերթով ջարդելով ապակյա խաղալիքները։ Այդ աղմուկի վրա, Անահիտը դուրս եկավ իր սենյակից ու վազեց հորը հանգստացնելու։
Սուրենը, որ մինչ այդ զսպել էր իրեն, այլևս թուլացած էր, ու սկսեց իր զայրութը աղջկա վրա շրջել։ Նա մեղադրեց Անահիտին իր միամտության, ու ամեն մեկի համար բաց լինելու մեջ։ Չնայած, որ հոր խոսքերը խոցեցին նրա սիրտը, բայց Անահիտը դա ցույց չտվեց։
—Պապ, կներես, ինձ։ Խնդրում եմ հանգստացի։ Քեզ լարվել չի կարելի։ —Ասաց Անահիտը՝ գրկելով հորը։
—Պապ, ջան, խնդրում եմ, սթափվի։ Ես չեմ ուզում քեզ ևս կորցնել։ —Շարունակեց նա։
Այս խոսքերը, իսկապես, ուշքի բերեցին Սուրենին։ Նա հիշեց, որ բացի իրենից իր փոքրիկն այս աշխարհում ոչ մեկին չունի։
Դստերը խնդրեց, որ նա միքանի օր մնա տանը, իսկ ինքը հագնվեց, վերցրեց անձնագիրն ու դուրս եկավ։
Գնաց բանկ, ու հանեց այնտեղ պահված իր բոլոր կուտակումները, որը հավաքել էր վիրահատության համար։ Բժիշկները նրան միքանի տարվա կյանք էին տվել, եթե վերջինս իր սրտին ստենդ չդներ։ Երկու շաբաթից, ամանօրյա տոներից հետո, պետք է սկսվեր բուժման գործընթացը։ Բայց այդ գումարը, Սուրենը բոլորովին այլ նպատակով էր հանում։ Բանկից դուրս գալուց հետո, նա զանգեց ընկերոջը, խդնրելով շտապ հանդիպել։
Հանդիպեցին, Սուրենի ընկերը, տեղեկանալով դեպքի մասին, ասեց, որ կա մի տարբերակ այդ սրիկային գտնելու համար։ Սկզբում Սուրենը չէր ուզում ոչ ոքի պատմել տեղի ունեցածի մասին։ Նա ուներ երկու ընտրություն։ Կամ լռել, ու պահանջել աղջկանից, որ նա նույնպես լռի ու ոչ ոքի չպատմի, կամ էլ բարձրաձայնի՝ փորձելով պատժել Կարենին։ Միայնակ նա ոչինչ չէր կարող անել, իսկ մոռանալ ու անցյալում թողնել կատարվածը, նա չէր կարող։
Սուրենի ընկերը՝ Արամը, ով որոշակի կապեր ուներ հանցավոր աշխարհի հետ, ասեց, որ, չնայած, դժվար ա, բայց անհնար ոչինչ չկա ու կա տարբերակ Կարենին գտնելու։ Արամը նույնպես լավ էր ճանաչում Կարենին ու մեկ անգամ չէ, որ լսել էր նրա սրիկայությունների մասին, բայց մշտապես, հոր փողերի շնորհիվ, չոր էր դուրս եկել։ Սուրենին այն առաջարկին, որ ինքը ընկերոջ միջոցով տեղյակ պահի այդ աշխարհի բարձ հեղինակություն ունեցող մարդկանցից մեկին, փորձելով արդարացի պատիժ գտնել Կարենի համար, մերժման արժանացավ Արամի կողմից։ Նա ասաց, որ էտ սրիկայի հոր փողերից միայն իրավապ համակարգը չէ, որ օգտվում է, ու չկա վստահություն, որ այդ հեղինակություն համարվող մարդիկ անպայման ընդառաջ կգնան իրենց խնդրանքին, քանի որ այնտեղ ևս ամեն ինչ միանշանակ չի, ու քիչ չեն այնպիսիները, որ գումարի դիմաց նույնիսկ կսկեն հենց Սուրենին սխալ հանել ու մեղադրել։ Սուրենը ասեց, որ ինքը ևս ունի գումար, ու պատրաստ է այն տրամադրել, բայց դա էլի ոչ մի բան չփոխեց, քանի որ հասկացավ, որ իր մոտ եղած գումարը ոչինչ է իր համեմատություն Կարենենց հնարավորությունների։
Արամը խնդրեց, որ Սուրենը իրեն գոնե երկու օր ժամանակ տա, ու ինքուրույն ոչինչ չձեռնարկի։ Երկու օր անց, երեկոյան Արամը զանգեց, ու խնդրեց հանդիպեն՝ ասելով,որ հեռախոսով խոսելու բան չի։ Այդ երկու օրը Սուրենի համար տարիներ թվացին։ Կես ժամ հետո, Արամն արդեն ընկերոջ շենքի բակում էր։ Զանգեց, Սուրենը իջավ։ Քայլեցին շենքի կողք։
Արամն ասեց, որ կարողացել է ինչ-որ տեղեկություններ գտնել։ Նա պարզել էր, որ Կարենի հայրը՝ քաղաքից դուրս է հանել որդուն, ու պատրաստվում է ուղարկել արտերկիր։ Էտ սրիկայի հայրը, հեռատես էր, ու կանխազգում էր, որ գուցե այս անգամ, որդին այդքան հեշտ չպրծնել պատասխանատվությունից։ Արամին չէր հաջողվել պարզել Կարենին գտնվելու վայրը, բայց նա գտել էր մի տարբերակ, որով հնարավոր կլներ բացահայտել, ինչը, սակայն, վտանգավոր էր։
Սուրենը ասաց, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թե հայտնաբերի այդ տականքին։ Արամը գրպանից հանեց մի թուղթ, վրան հեռախոսահամար գրված։ Ասեց, որ սա այնպիսի համար է, որ ինքը նույնիսկ իր հեռախոսի մեջ չի գրանցել, ու նույնը առաջարկեց նաև ընկերոջը։ Կիլերի համար էր, ով պատրաստ էր որոշակի գումարի դիմաց կատարերլ ցանկացած պատվեր, հատկապես եթե դրա համար իրեն միջնորդեին մեծ ազդեցություն ունեցող անձինք։
Այդ կիլերի համարը Արամը վերցրել էր, իր մտերիմից, ով լուրջ կապեր ուներ կրիմինալ աշխարհում։ Ամեն ինչ պետք է արվեր խիստ գաղտնի պայմաններում։ Սուրենի մոտ եղած գումարը, սակայն, բավարար չէր, ու նույնիսկ ենթադրվող գումարի կեսն էլ չէր անում։ Արամը, որ Սուրենին ճանաչում էր դեռևս դպրոցական տարիքից, ասեց, որ գումարը խնդիր չի։ Արամը Անահիտին ճանաչում էր իր ծնվելու օրվանից, ու վերաբերվում որպես հարազատ դստեր։
—Ի՞նչ սրտով, ես պետք ա իմ մեքենան վարեմ, եթե գիտեմ, որ իմ Անուկը էտ վիճակում ա։ —Ասաց Արամն, ու՝ գրպանից հանելով բանալիները, ուղղեց Սուրենին։
Սուրենը զարմացած նայեց Արամին։
—Ապեր, էս մի ամբողջ կարողություն արժի։ Էս մեքենադ, իմ տնից էլ թանկ ա։ —Ասաց Սուրենն ու գրկեց Արամին։
Սուրենը՝ շատ անգամներ լինելով կարիքի մեջ, հրաժարվել էր ընկերոջ ֆինանսական օգնությունից, ասելով, որ քանի ինքը ոտքեր ու ձեռքեր ունի, պետք ա պատասխանատվություն կրի անձամբ։ Նույնիսկ վիրահատության համար էր հրաժարվել Արամի առաջարկած օգնությունից։ Բայց այս անգամ, ամեն ինչ այլ էր։ Դստեր համար ունեցած վրեժի, արդարության զգացումը, ստվերեց նրա սկզբունքները։ Նա համաձայնեց։ Արամը ասեց, որ ամեն ինչ պետք է շատ արագ կազմակերպել, հակառակ դեպքում, եթե Կարենին հաջողվեր դուրս գալ երկրից, ամեն բան շատ էր բարդանալու, կամ դառնալու անհնար։
Սուրենը միանգամից վերցրեց հեռախոսն ու սկսեց հավաքել համարը։ Արամը կանգնեցրեց նրան՝ խնդրելով, որ մքտերը հավաքի, ու հեռախոսով ոչ մի պարագայում էտ տեսակ հարցեր չքննարկի։ Այդ կիլերի առավելությունը նրանում էր, որ նա շատ օլիգարխների համար էր աշխատել, և ուներ այնիպիսի տեղեկություններ, որ իր հնարավորությունները միքանի անգամ ուժեղացնում էին։ Չէր բացառվում նույնիսկ, որ նա հենց Կարենի հոր պատվերով ևս աշխատած լիներ։ Բայց որպես կանոն, նրանց համար էականը գումարն էր։ Իսկ այս պարագայում հենց այդպես էլ կար։ Բախտը նրանց կողմն էր։ Ներքին աղբյուրներով Արամը ճշտել էր, որ Կարենի հայրը, տարիներ առաջ, այդ կիլերին, այսպես ասած քցել էր ու կատարված գործի համար գումարը ամբողջությամբ չէր փակվել։ Ու հիմա նա, թերևս դեմ չէր լինի, հատկապես մեծ գումարի գործոնով, լուծել իր վաղեմը վրեժը։
Պայմանավորցեին, հանդիպեցին։ Կիլերը իր համաձայնությունը տվեց, պահանջելով գումարի վաթսուն տոկոսը նախապես տալ, իսկ մնացածը վերջնական արդյունքից հետո։
Սուրենն ու Արամը մեկ օրվա ընթացքում, իր արժեքից էականորեն մատչելի վաճառեցին ավտոմեքենան, քանի որ գումարը շտապ էր պետք ու գումարի մի մասը տվեցին։
Կիլերը՝ Սուրենից մեկ ամիս ժամանակ էր խնդրել, պատրաստվելու, կարևոր տեղեկություններ գտնելու ու գործը ավարտին հասցնելու համար։
Այլ տարբերակ չունենալով, Սուրենը համաձայնեց։
Անահիտը, օր օրի ավելի էր փակվում իր մեջ, ու սկսել էր արդեն սենյակից դուրս չգալ։ Սուրենը որոշեց, որ պետք է դստերը վերադարձնի կյանք։ Նա գնաց խանութ, ու գնեց ամենագեղեցիկ ու թանկանոց խաղալիքենրը։ Նույնիսկ նոր տոնածառ վերցրեց ու բերեց տուն՝ անձամբ զարդարելով այն նոր խաղալիքներով։ Նա չէր մոռացել նաև իր դստեր անակնալ նվերի մասին ու զգուշությամբ այն տեղավորեց տոնածառի կողքին։ Իր մեջ ուժ գտնելով, նա նույնիսկ ամանօրյա սեղանն էր պատրաստել՝ դրան հատուկ ուտելիքեներով ու խմիչքներով։ Այդ բոլորը նա հասցրեց անել Ամանօրի հենց նախաշեմին, վերջին օրը։ Ամբողջ օրը վազքի լինելով, Սուրենը հասցրեց։ Նա որոշել էր, որ այդ Նոր տարին դուստրը պետք է ուրախությամբ դիմավորի, ամեն վատն բացասականը թողնելով անցյալ տարում։
Անահիտը՝ առավոտից փակված լինելով, իր սենյակում, գաղափար անգամ չուներ, թե ինչ է կատարվում իրենից միքանի մետր հեռավորության վրա։ Ողջ օրը՝ ականջակալներով երաժշտություն էր լսում։ Սուրենը որոշել էր չանհանգստացնել դստերն ու ինքնուրույն բոլորը կազմակերպել։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա ձայն տվեց դստերը։ Բայց արձագանք չկար։ Մտածեց երևի, որ էլի ականջակալներով է ու չի լսում։ Գնաց, ու թակեց սենյակի դուռը։ Էլի արձագանք չկար։ Միքանի անգամ ուժեղ թակելուց հետո, սկսեց անհանգստանալ։
—Անահի՞տ, չէ՞ս լսում, բաց արա դուռը։ —Բարձր ձայնով կանչեց Սուրենը։ Միքան վարկյան տեսնելով, որ դուռը չի բացվում, նա միքանի քայլ հետ գնաց, ու առաջ գալով, մարմնով, մեծ թափով հարվածես դռանը՝ փորձելով կոտրել այն։
Դուռը, բացվեց, ու սարսափը պատեց Սուրենին։ Անահիտը ընկած էր գետնին՝ անգիտակից վիճակում։ Մոտեցավ նրան, գրկեց ու դրեց մահճակալի վրա։ Անմիջապես զանգեց շտապ օգնություն՝ փորձելով էտ ընթացքում ուշքի բերել դստերը։
Նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Պարզվեց, որ աղջիկը դեղահաբար էր ընդունել այնքան, որ դրանք կարող էին լուրջ վնաս հացնել իր առողջությանը։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել Անահիտի կյանքը։ Քնաի որ արդեն Նոր տարի էր, Արամը զանգել էր, որպեսզի շնորհավորեր ընկերոջը, ուժ ու համբերություն մաղթելով, բայց իմանալով կատարվածի մասին, նա շտապ եկավ հիվանդանոց։
Քիչ հետո, ոստիկանությունը նույնպես ժամանեց՝ պարզելու համար թե ինչ էր եղել ու ինչն էր ստիպել քաղաքացուն գնալ նման ծայրահեղ քայլի։ Անահիտի հետ թույլ չտվեցին, խոսելու, քանի որ նրա վիճակը չէր կայունացել։ Սուրեինին հարցաքննելուց հետո, նրանք ասացին, որ միքանի օրից, երբ աղջկա ինքնազգացողությունը կարգավորվի, անպայման այցելեն բաժին։ Սուրենը բնականաբար, ոչինչ չէր պատմել, ասելով, թե ինքը իբր տեղյակ չի ոչնչից, ու գուցե դա ընդամենը ներանձնական պատճառ ունի, որի մասին, անգամ ինքը տեղյակ չի։
Երեք օր անց, երբ Անահիտի օրգանիզմը մաքրեցին, նրան դուրս գրեցին։ Սուրենը խնդրեց աղջկան, որ իրականությունը չպատմի։ Երբ գնացին բաժին, Անահիտն ասաց, որ էն տղան ում ինքը երկար ժամանակ սիրահարված էր, ուրիշ աղջկա հետ է նշանվել։ Ոստիկանները, ենթադրաբար, չհավատացին, սակայն՝ հաշվի առնելով նաև տոնական օրերի խառը վիճակը, ճանապարհեցին նրանց՝ պահանջելով Սուրենից, որպեսզի ավելի ուշադիր լինի։
Սուրենը չէր գտնում իրեն։ Վրեժի ցասումը, հոշոտել էր նրան։ Նա զանգեց Արամին՝ պարզելու թե ինչ նորություն կա, քանի որ կիլերը իրենց հանդիպման օրվանից այլևս անհասանելի էր։ Արամը հանգստացրեց ընկերոջը, բացատրելով, որ դա նորմալ է, դժար թե իրեն պատասխանեին ու հեռախոսով զեկուցեին թե ինչ փուլում է այժմ գտնվում գործը։ Սուրենը, սակայն, զգում էր, այստեղ ինչ-որ բան այն չէ։ Նա սկսել էր կասկածել, թե արդյոք ամեն բան իրենց ծրագրածով կգնա։
Ցավոք, նա չէր սխալվում։ Միքանի օր անց, Արամը եկավ ընկերոջ տուն, ու հայտնեց լուրը, ինչից որ ամենաշատն էր վախենում նա։ Պարզվեց, որ Կարենին հաջողվել էր լքել երկիրը, ու այդ կիլերը հավելյալ գումար է պահանջում, գործը շարունակելու համար։ Սուրենը զայրացավ ու սկսկեց բղավել։ Բարեբախտաբար Անահիտը տանը չէր, գնացել էր հորաքրոջ տուն։ Արամը փորձում էր հանգստացնել ընկերոջը, բայց ապարդյուն։ Սուրենը շարունակում էր բղավել ու ասել, որ էտ կիլերը հաստատ քցել ա իրանց ու հիմա էլ նույնն ա ուզում անի։ Սուրենը հունից դուրս էր եկել, ու ամբողջ տունը տակն ու վրա էր անում։ Տեսնելով, որ հնար չկա, Արամը պահը հարմարացրեց ու բռունցքով հարված հասցրեց ընկերոջը՝ փորձելով սթափեցնել նրան։ Սուրենը ցավից բռնեց դեմքը, ու նստեց բազմոցին։ Արյունը միանգամից սկսել ներկել նրա մարմինը։ Արամը բաղնիքից թաց սրբիչ բերեց ու տվեց Սուրենին։ Վերջինս վերցրեց այն ու սրբեց երեսը, բայց արյունը չէր դադարում։ Սուրենը հետ տարած գլուխը իջեցրեց, նայեց ընկերոջը ու ժպտալով ասաց։
—Արա, Արամ, կարող ա՞ էտ փողը քեզ պետք ա տայինք, դրա հարցերը դու լուծեիր, լավ էլ ուդառ ունես, ապեր։
Արամը կռացավ, գրկեց ընկերոջը։
—Սուր, ջան, հանգիստ եղի։ Երդվում եմ, որ սենց չէնք թողելու։ —Ասաց Արամն ու համբուրեց ընկերոջ ճակատը։
Միքանի օր հետո, Արամը զանգեց ու անուղղակի հասկացերց, որ կիլերը կապի է դուրս եկել, ու ասեց, որ գտել է Կարեին ու պարզել նրա վայրը։ Միքանի օրից, պետք է սպասել լավ լուրերի։
Երկար ժամանակի դառնությունից հետո, Սուրենը վերջապես ուրախության վարկյաններ ապրեց։ Արամը ասել էր, որ հավելյալ գումար առայժմ պետք չէ, բայց հետո գուցե հարկավոր լինի։
Սուրենը՝ հետաձգել էր իր վիրահատությունը, դստերը ասելով, թե իբրև իր բժիշկը երկրում չի, ու կարևոր հարցով գնացել է երկրից։
Օրերն անցնում էին, բայց ոչ մի նորություն այլևս չէր գալիս կիլերից։ Առջևում Անահիտի ծնունդն էր։ Սուրենը որոշեց, որ պետք է մի կողմ դնել ամեն ինչ ու պատրաստվել այդ արարողությանը։ Սուրենը հատուկ գնացել էր քաղաքի կենտրոնում մի խանութ, որտեղ վաճառում էին Անահիտի սիրելի զարդերից, որպեսզի նվեր գնի դստեր համար։ Բայց որքան եղավ նրա զարմանքը, երբ ճանապարհին նա հանկարծ պատահական նկատեց Կարեինին։ Այդ սրիկային շատերն էին դեմքով ճանաչում, քանի որ նա հաճախ էր երևում հեռուստատեսությամբ՝ ներկայանալով, իբրև բարեգործ։ Սկզբում Սուրենին թվաց թե իր աչքին է երևում, քանի որ Կարենը պետք է արտերկրում լիներ։ Բայց միքանի վարկյան ուշադիր նայելուց հետո, նա համոզվեց։ Կարենն էր։ Իր բենթլիի կողքը, ընկերների հետ կանգնած բարձր ծիծաղում էր։
Էտ պահին, նրա հեռախոսին զանգ եկավ։ Անահիտն էր։ Խնդրում էր, որպեսզի տուն գալուց հայրն իր հետ ինչ-որ բաղադրիչներ բերի, քանի որ հենց ինքն է ուզում ծննդյան տորթը պատրաստել։
Միքանի ժամ հետո, Սուրենը տուն մտավ։
—Ու՞ր էիր այ պա, միքանի ժամից ծնուննդսա։ Տորթը մնաց։ —հարցրեց Անահիտը։
Սուրենը, մքերով ուրիշ տեղ էր, ու չէր լսում Անահիտին։ Սառած աչքերով նա առաջացավ ու նստեց բազմոցին։
—Պապ, հո բան չի՞ եղել,— շարունակեց Անահիտը՝ տեսնելով հոր տարօրինակ պահվածքը։
Սուրենը ուշքի եկավ, կանգնեց, ու պինդ գրկեց աղջկան։
—Բալես, ինչ էլ որ լինի, միշտ հիշի, որ ես քեզ միշտ սիրում եմ ու հանուն իմ Անուկի պատրաստ եմ ամեն ինչի։ Անահիտը, ժպտաց, ասելով, որ դա չի օգնի հորը, որպեսզի չօգնի իրեն տոնական սեղանը գցեն։
Հայրը ժպտաց։ Միասին, զարդարեցին սեղանը՝ տարբեր ուտեստներով։ Սուրենը հանկարծ հիշեղ, որ մոռացել է դստեր նվերը։ Էն պահին, երբ Անահիտը հորը մեկնեց դանակը, որպեսզի վերջինս կտրի մսամթերթը, հանկարծ նկատեց, որ հոր ձեռքի ափը խորը բացված է։ Երբ հետաքրքրվեց թե ինչ է եղել, Սուրենը ասաց, որ պատահմամբ ճղել է ձեռքը, երբ փորձել է օգնել հարևանին ջարդված մեծ հայելին աղբը նետեն։ Անահիտը շտապ վիրակապ բերեց, մաքրեց վերքը ու փաթաթեց հոր ձեռքը, վերջում զգույշ համբուրելով այն։
Հայր ու դուստր նստեցին՝ սպասելով, ժամը տասներկուսը խփելուն, որ շոմպայնը բացեն։ Հեռուստացույցը, թեպետ, միացրած էր, բայց դիտող չկար, երբ հանկարծ արտակարգ լուրեր խորագրով հաղորդումը միացավ, որտեղ հաղորդավարը հայտնեց հետևյալը։
—Այսօր, սպանվել է հայտնի բարերար Սամսոն Մաթևոսյանի որդին, Կարեն Մաթևոսյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է նրա տան դիմաց։ Ըստ նախնական տեղեկությունների նրա մահը վրա է հասել սուր գործիքի հետևանքով առաջացրած բազում վնասվածքներից։
Անահիտը միանգամից վեր թռավ տեղից ու բարձրացրեց հեռուստացույցի ձայնը։ Շրջվեց՝ լայն բացված ու սուր աչքերով նայեց հորը։ Նրա հոգին փոթորկվեց տարբեր զգացմունքներով։
Սուրենը, սակայն, անհաղորդ նստար էր բազմոցին, կարծես ոչինչ չէր լսեր։ Անահիտի ամբողջ մարմինը դողում էր։ Թողարկման ավարտից հետո, նա անջատեց հեռուստացույցը ու շփոթված նայեց հորը։ Սուրենենց տան հին ժամացույցը տանսերկու անգամ զնգաց։ Նա առանց որևէ բառ ասելու վեր կացավ բազմոցից, վերցրեց շոմպայնի շիշը, մի լավ թափ տվեց, ու բացելով տրաքացրեց այն։ Լցրեց բաժակները, մեկը տվեց Անահիտին, պարզեց բաժակը ու խփեց։ Շոմպայնը խմելուց հետո, բաժակը դրեց սեղանին, գրկեց դստերը, ու ականջին թույլ ձայնով ասաց։
—Շնորհավոր աղջիկս ծնունդդ։ Այդ պահին լսվեց դռան թակոցը, ու գնալով ուժգնացավ թակոցի ձայնը։ Անահիտը՝ զարմացած գնաց, ու բացեց դուռը։ Միքանի ոստիկան կանգնած էին դռան ետևում։ Մտան ներս։ Անահիտը վախեցած շրջվեց ու նայեց հոր կողմ։ Սուրենը մոտեցավ դռանը, լայն ժպտաց ու գրկեց դստերը։
—Ծնունդդ շնորհավոր, բալես, -բարձր ձայնով ասաց նա, ու ստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ տանից։
Չնայած, որ արդեն մարտ ամիսն էր, սակայն, երբեմն դեռ ձյուն էր գալիս։ Այդ գիշեր ևս, մեծ փաթիլները թափվում էին ցած։ Երբ դուրս եկան շենքից, Սուրենի ձեռքերը ձեռնաշղթաներով արդեն կապած էր։ Մինչև ոտիկանության մեքենային մոտեցնելը, նա միքանի վարկյան կանգնեց, գլուխը բարձրացրեց դեպի երկինք, որպեսզի փաթիլները դիպչեին նրա երեսին, այնուհետ փակեց աչքերը ու ժպտաց՝ շնչելով ձյան բերած մաքուր ու խաղաղ օդը։