Շատերը կարծում են թե այս մոլորակի տերերը դա մարդիկ են, քանի որ նրանք են օժտված բացառիկ բանականությամբ և խելքով։ Գուցե և մարդն իսկապես ամենաբանական էակն է աշխարհի վրա, բայց երբեմն լինում են դեպքեր, որ կենդանիները հակառակն են ապացուցում։ Էլ չասենք, որ նույնիսկ ամենագիշատիչ կենդաին շատ դեպքերում մարդուց ավելի բարի է ու խղճով։
Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել Սիբիրի խիտ անտառներում:
Սամսոնը աղքատ մարդ էր, առանց ընտանիքի, ապրում էր գյուղում մենակ: Նա երբեք չի ունեցել միջոցներ բարձրագույն կրթություն ստանալու համար, սակայն նա պայծառ, բարի մարդ էր, որը չէր խուսափում աշխատանքից:
Երբ նրան առաջարկեցին անտառապահի պաշտոն, նա առանց վարանելու համաձայնեց: Աշխատանքը թվում էր իդեալական: Նա ամբողջ կյանքն ապրել էր լեռներում և տեղանքը գիտեր, ինչպես իր հինգ մատները:
Ամեն երկու օրը մեկ Սամսոնը շրջում էր անտառով և ստուգում, արդյոք ամեն ինչ կարգին է: Մի անգամ ձմռան առավոտյան, սովորական շրջագայության ընթացքում, նա հանդիպեց միերևույթի, որը ընդմիշտ փոխեց նրա կյանքը:
Այդ օրը անտառը ծածկված էր ձյան հաստ շերտով, և Սամսոնը ստիպված էր ամեն մի քանի քայլից հետո կանգ առնել՝ շունչ հավաքելու համար: Մի այդպիսի կանգառի ժամանակ էլ նա մոտակա տարածքում լսեց ինչոր թույլ մռնչոց:
Նա կանգ առավ և փորձեց ստույգ որոշել ձայնի տեղը: Սակայն երբ մի փոքր առաջ շարժվեց, հանկարծ ձայնը լռեց: Սամսոնը կարծում էր, թե իր մոտ հալյուցինացիաներ են, բայց երբ պատրաստվում էր շարունակել ճանապարհը, նա լսեց այդ ձայնը կրկին:
Այս անգամ նա կարողացավ ճշտել ձայնի տեղը՝ մի թուփի մոտ իր առջև: Նա զգույշ մոտեցավ և տեսավ ձյան տակից դուրս եկած մի գլուխ: Դա վագրի ձագ էր: Կենդանին կարծես լալիս էր և գլխից ձյունը թափում:
Սամսոնը ուշադրություն դարձրեց և նկատեց, որ նրա մարմնի վրա արյունոտ հետքեր կան, կարծես ոտքը կոտրված էր: Տղամարդը անմիջապես օգնության գնաց ձագին:
Նա բարձրացրեց և ամուր սեղմեց նրան իր կրծքին՝ արագ իջնելով լեռան ներքևի հատված: Սամսոնը իր հին հագուստներից անկողին պատրաստեց փոքրիկ վագրի համար և կապեց նրա վերքերը՝ արյունահոսությունը կանգնեցնելու համար:
Հետո նա անտառում մի քանի ճյուղ հավաքեց և կապեց դրանք կոտրված ոտքին՝ այն ամրացնելու համար: Վագրի ձագը սկսզբում ընդիմանում էր, բայց հետագայում թույլ տվեց, որ Սամսոնը խնամի իրեն:
Սամսոնը մտածեց, որ փոքրիկը քաղցած է, բայց չգիտեր, թե ինչով կերակրի նրան: Անօգնական վիճակում, նա մի փոքր կաթ տաքացրեց և դրեց վագրի առջև: Վագրն այնքան հոգնած ու տանջված էր, որ թվում էր թե նույնիսկ ուտելու ուժ չի ունենա, բայց նա, բարեբախտաբար, հետաքրքրվեց կաթով: Սամսոնը դրեց ափսեն գետնին, և վագրը սկսեց դանդաղ լիզել կաթը:
Տղամարդը շարունակեց իր օրերը նվիրել վագրի խնամքին: Օր օրի վագրի ձագն ավելի էր մեծանում: Ժամանակի ընթացքում նրա վերքերը ապաքինվեցին, սակայն ոտքին երկար սպի մնաց:
Սամսոնը նրան անվանեց Բաստետ։ Վեց ամիս անց փոքրիկ ձագը վերածվեց հզոր և ուժեղ վագրի:
Բաստետը հաճախ ուղեկցում էր Սամսոնին լեռների շրջագայություններին: Այդ ընթացքում Սամսոնը տեսնում էր, թե ինչպես է Բաստետը խաղում խոտերի մեջ՝ ինչպես հսկա տնային կատու:
Սամսոնը ուրախ էր, որ վագրը ուժեղացել էր: Սակայն նա գիտեր, որ Բաստետը վայրի կենդանի է և չի ստեղծվել գերության, կամ սահմանափակ պայմանների մեջ ապրելու համար:
Տղամարդը դժվար որոշում կայացրեց: Նա տարավ Բաստետին անտառ և հրաժեշտ տվեց նրան: Բայց երբ նա ճանապարհվեց, վագրը նրան հետևեց, ինչպես նախկինում վեց ամիսների ընթացքում:
Սամսոնը չգիտեր, թե ինչպես ստիպեր Բաստետին մնալ վայրի բնության մեջ: Նա փորձեց բղավել, և նրա ծրագիրը ստացվեց: Բաստետը երբեք իր տիրոջը բարկացած չէր տեսել: Վախեցած վագրը փախավ անտառ, իսկ Սամսոնը՝ արցունքներն աչքերին, վերադարձավ գյուղ:
Սամսոնը շարունակում էր շրջել իր տարածքով, բայց այլևս երբեք չտեսավ Բաստետին: Բայց այն ինչ տեղի էր ունենալու ժամանակ հետո, շոկի ենթարկեց բոլորին։
Չորս տարի անց Սամսոնը գրեթե մոռացել էր վագրի մասին: Մի օր, իր ամենօրյա շրջայցի ընթացքում, նա կորցրեց գիտակցությունը, և նրան պատահաբար հայտնաբերեց մի այլ գյուղացի՝ Դմիտրին, ով կտրում էր մոտակայքում գտնվող ծառերը: Նա տեղափոխեց Սամսոնին հիվանդանոց:
Այնտեղ բժիշկը հայտնաբերեց, որ տղամարդը ունի լուրջ խնդիրներ երիկամների հետ: Սամսոնը մի քանի օր մնաց հիվանդանոցում, բայց հրաժարվեց կյանքը փրկող վիրահատությունից՝ շատ բարձր արժեքի պատճառով, որը նա պարզապես չուներ։
Հաջորդ ամառ նա վերադարձավ իր շրջայցին, երբ նկատեց բարձրացող ծխի սյուները լեռներից: Տարածքը հրդեհված էր, և անտառապահը գիտեր, որ ինչ-որ բան այն չէ:
Կրակը արագորեն տարածվում էր և մոտեցավ Սամսոնին: Նա սկսեց հնարավորինս արագ իջնել լեռից: Ցավոք, նրա թուլացած առողջությունը թույլ չէր տալիս նրան արագ կողմորոշվել ու շարժվել, և նա հոգնատանջ վիճակով ընկավ գետնին:
Տղամարդը անկարող պառկած էր գետնին և չէր կարողանում ինքնուրույն վեր կենալ: Մինչդեռ կրակը դաժանորեն և արագ մոտենում էր ու թվում էր թե փրկվելու այլևս ոչ մի հնարավորություն չկա։
Տղամարդը արդեն համակերպվել էր մահվան հետ: Սակայն այդ պահի իր հիասթափության ու ցավի մեջ, նրա առջև հանկարծ հայտնվեց վագրը:
Սամսոնը չգիտեր, թե ինչ աներ: Կրակը հետևում էր նրան, մոտենալով ամեն վայրկյան, իսկ վագրը կանգնած էր նրա առջև՝ փակելով նրա ճանապարհը:
Սամսոնը փակեց աչքերը և որոշեց համակերպվել իր ճակատագրի հետ: Սակայն այն, ինչ վագրը արեց հետո, զարմացրեց նրան:
Երբ նա բացեց աչքերը, վագրը բռնել էր նրա հագուստը և սկսեց քաշել նրան՝ հեռացնելով կրակից: Շփոթված, Սամսոնը սկսեց սահել վագրի հետևից:
Նա գրեթե ապահովության մեջ էր, երբ ծառի վրա կախված մի այրվող ճյուղ ընկավ նրա վրա՝ ստիպելով նորից ընկնել գետնին: Վագրը նույնպես այրվածքներ ստացավ, բայց չհեռացավ՝ մնալով իր ընկերոջ կողքին։
Ավելին, նա հեռացրեց այրվող ճյուղը և ճանապարհ բացեց տղամարդու համար: Սամսոնը զարմացած էր վագրի վարքագծից ու չէր հասկանում թե ինչ է կատարվում։
Վագրը տարավ նրան դեպի իր տուն, և երբ համոզվեց, որ Սամսոնը ապահով էր, նրբորեն քսվեց նրա ոտքերին՝ վերադարձնելով նրան իրականություն:
Սամսոնը մտածեց, որ երազի մեջ է: Սակայն, քիչ անց, ամբողջապես ուշքի գալով, նա ճանաչեց իր հին ընկերոջը՝ Բաստետին: Թեև նա մեծացել էր և ավելի հզոր դարձել, սակայն նրա ոտքին դեռևս երկար սպի կար:
Սամսոնը նայեց վագրին և բարձրաձայն հարցրեց՝ արդյոք նա Բաստետն էր: Լսելով իր անունը՝ վագրը նայեց նրան և արձակեց երկար ոռնոց՝ որպես հաստատում:
Միքանի րոպե անց վագրը վերադարձավ անտառ: Սամսոնը սրտանց ցանկանում էր, որ իր հին ընկերը մնա իր հետ, գոնե ինչ-որ ժամանակ, բայց կենդանին հիմա գիտեր իր տեղը աշխարհում և վերադարձավ իր բնական միջավայրը: Ահա այսպես, երբ մեզ թվում է թե մեզանից բարի, աջակցող ու հնարամիտ էակներ չկան աշխարհում, միշտ պետք է հիշել Բաստետի պատմությունը։ Վագրը՝ լինելով բնության ամենաուժեղ գիշատիչներից մեկը, երբեք չմոռացավ իր հանդեպ կատարած օգնության մասին։ Իսկ մարդկանց քանի տոկոսն է այդքան նվիրված ու շնորհակալ իրեն ձեռք մեկնողներից։ Ինչևե, մենք մշտապես պետք է հիշենք, որ այս մոլորակը Աստված միայն մեր, մարդկանց, համար չի ստեղծել, ու կենդանիները նույնպես ամբողջական իրավունք ունեն այստեղ ապրելու, քանի որ սա նաև նրանց աշխարհն է, նրանց մոլորակը։
Հարգելի դիտողներ, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա դնում էք լայք և բաժանորդագրվում մեր ալիքին: Իսկ մենք, այժմ մեկ այլ ուշագրավ և հուզիչ դեպքի մասին պատմենք ձեզ, էլի կապված վագրի հետ։ Այս անգամ, մեկ այլ վագրի, որին մարդիկ բռնել էին ու դաժանաբար էին վարվում նրա հետ։