Hraparak.am-ը գրում է․
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրшզենшյին վնասվшծքով: Նա ինքնшuպшն է եղել`
Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը: Էդո Մարգարյանի մասին մասիսցիները ափսոսանքով են խսում. ասում են, որ ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգում էին`
Հայրը եղել է ազատամարտիկ: Ինքը նույնպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, որից վերադառնալուց հետո շատ փոխված է եղել`
Նրա վարքագծի մեջ այնպիսի բացասական փոփոխություններ են եղել, որ կինը բաժանվել է՝ իր հետ տանելով երկու երեխաներին: Թե ինչ պահանջներով է նա մտել Մասիսի քաղաքապետարան, հայտնի չէ`
Սակայն Մասիսում բոլորը գիտեն, որ նա եւ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մտերիմ են եղել, ընդհանուր ընկերական շրջապատ են ունեցել`
Մարգարյանի ֆեյսբուքյան էջում կան լուսանկարներ՝ Համբարձումյանի ընտանիքի անդամների, ընկերների հետ: Մասիսցիները բացառում են քաղաքական տարաձայնությունները`