Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը․․ Պատճառը եղել է հետևյալում՝
«Հարգելի ուղևորներ, տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները հետևյալ ուղղություններով՝
Հայաստան, Հորդանան, Իրան, Իրաք, Լիբանան, Ղազախստան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ավիաչվերթերի զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։
«Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի թռիչքը դեպի Թել Ավիվ, Armenian Airways–ի թռիչքը դեպի Թեհրան նախատեսված ևս իրականացվելու է»,- հայտնեցին քաղաքացիական ավիացիայից։