Տեղի ունեցածը չգիտես թե ինչպես մեկնաբանել։ Մի կողմից զոհեր, մյուս կողմից փրկված երեխա: Ծանր պատմություն, որը ցնցել էր բոլորին․․․
Ալբերտի և Լուսիներ ամուսնական կյանքը երկար չտևեց։ Նրանց կյանքի ճանապարհն ընդհատեց դաժան ավտովթարը, որի զոհը դարձան ամուսինները․․
Ալբերտը տեղում էր մահացել, իսկ կնոջը՝ Լուսինեին, հասցրել էին տանել հիվանդանոց, որտեղ էլ, որ պարզվել էր կա մեծ երկընտրանք։ Կամ փրկել երեխայի կյանքը, կամ էլ մոր։ Քանի որ Լուսինեի առողջական վիճակը այնպիսին էր, որ նա հազիվ թե դիմանար վիրահատական միջամտությանը, որոշում կայացվեց պայքարել փոքրիկի համար․․
Լուսինեն խնդրել էր, որ փրկեն իր բալիկին։ Կինը գտնվում էր հղիության 8-րդ ամսում, բայց եթե երեխային դուրս բերեին, ապա մոր կյանքը մեծ հարցականի տակ էր մնալու, ու դա գիտակցելով՝ Լուսինեն գնաց ինքնազոհ լինելու որոշմանը՝ հանուն երեխայի․․
Նախապես որոշված անունը փոխվեց ու Լուսինեի առաջարկով՝ իրենց որդու անունը դրվեց ամուսնու՝ Ալբերտի հիշատակին։ Ցավոք, Լուսինեի կյանքն այլևս փրկել չհաջողվեց, բայց փոքրիկի վիճակը կայուն է ու նա բնականոն կերպով մեծանում է։ Խնդրում ենք, հնարավորինս զգույշ լինել, երբ դուք վարորդ եք, կամ էլ հետիոտն։ Հայաստանում նույնպես այդ խնդիրը շատ սուր է։ Ցավակցում ենք հարազատներին։