Օրեր առաջ կատարվածը շատերին վրդովվեցրեց․ պատճառն այն է, որ հերթական անգամ վթարի զոհ դարձան անմեղ մարդիկ․․․
Ալբերտի և Լուսինեի կյանքը մի վարկյանում խամրեց, երբ ինչ-որ ստահակ մոռացել էր, որ խմած վիճակով ղեկին չեն նստում։ Կամ էլ գիտակցելով ու պարզապես թքած ունենալով բոլորի վրա․․․
Սա նորություն չէ։ Քիչ չեն այս կարգի արարածները, երբ կարծում են թե աշխարհն իրենցն է ու իրենք ինչ ուզեն կարող են անել։ Ալբերտն ու Լուսինեն նոր էին ամուսնացել, բայց ոմն մի ճիվաղի պատճառով ամեն բան մթնեց․․․
Բոլորս պետք է դեմքով ճանաչենք այս ստահակներին ու պատժենք, ոչ միայն օրենքի ուժով, այլ նաև ենթարկենք հասարակական պարսավանքի․․Լույսերի մեջ մնաք Ալբերտ և Լուսինե։ Ցավակցում ենք հարազատներին․․․