Գոռ ջան, եղբայր ջան, դու գնացիր՝ Քո հետևից թողնելով մի մեծ պատմություն․ պատմություն, որը դեռ երկար ենք հիշելու։ Քո կյանքը, ինչպես և Դու, շատ լուսավոր էր, բայց չար մարդիկ սևացրին այն․․․
Նվիրված ընկեր, զավակ ու պարզապես լավ մարդ․ Մարդ մեծատառով, ով մշտապես նետվում էր առաջ, երբ ինչ-որ մեկն օգնության կարիք էր ունենում։ Ցավոք, երբ Քեզ էր պետք այդ օգնությունը, ճակատագիրը Քեզ սխալ մարդկանց ուղարկեց․․
Հավատա, որ ժամանակը, երբեք չի կարող բուժել այն ցավն ու կսկիծը, որ ապրուն ենք բոլորս։ Քո կորուստը ավելին էր, քան ցավն ու տառապանքը, ու մենք խոստանում եմ, որ բոլոր այն մարդիկ ովքեր մեղավոր էին դրանում, պատասխանան են տալու առնվազն օրենքի առաջ․․․
Ոչ կոմպետենտ բժիշկները Քեզ օրեց օր տարան դեպի մահվան՝ իրենց սխալ բուժելու տարբեր մեթոդներով ու Հայրենիքի կարոտը սրտումդ, այդպես էլ չհասցրիր վայելել այն․․
Վստահ ենք, որ վաղ թե ուշ՝ արդարությունը վերականգնվելու է։ Ցավակցում ենք հարազատներիդ։ Տեղեկացնում է Վահե Գևորգյանը