Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին…
«Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով…
Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»,-ասվում է հաղորագրության մեջ…
Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։